Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

ԱՄՆ-ը հրապարակել է նախագահ Նիքսոնի` մինչ այժմ գաղտնի պահվող ցուցմունքները

ԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակել է նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի` 1975 թ. ատենակալների դատարանին տված ցուցմունքը: Ձայնագրության սղագրությունը տեղադրված է պաշտոնական փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող գերատեսչության կայքում:

Հիմնականում Ուոթերգեյթի սկանդալին վերաբերող այդ վկայությունները Նիքսոնը տվել է 1975 թ. հունիսի 23-24-ը: ԻՆչպես հաղորդում է The New York Times պարբերականը, նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, հույս ուներ, որ դրանք երբեք չեն հրապարակվի:

Նիքսոնն իր ցուցմունքում (նա այդ ժամանակ արդեն լքել էր նախագահական աթոռը) փորձում է իրեն ներկայացնել որպես մրցակիցների զոհ, որոնք իր դեմ պայքարում օգտագործել են պետական գերատեսչությունները: Մասնավորապես՝ նրա խոսքերով, դա տեղի է ունեցել Ջոն Քենեդու նախագահության տարիներին:

Նիքսոնը պատմել է, որ երբ ինքն առաջադրվում էր Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում, իրեն վարկաբեկելու համար օգտագործում էին հարկային գերատեսչությունը: Բացի այդ, Նիքսոնը պատմել է, որ FBI ղեկավար Էդգար Հուվերը մի անգամ խոստովանել է, որ նրա ինքնաթիռում լսող սարք են տեղադրել:

Լրագրողները նշում են, որ ձայնագրության մեջ Նիքսոնը քաղաքականության մասին խոսում է ակնհայտ ցինիզմով:

Վկայությունը հրապարակվել է դատարանի կարգադրությամբ: Համապատասխան հայց էր ներկայացրել Սթենլի Քաթլերը, որը մի քանի գիրք էր գրել Նիքսոնի նախագահության և Ուոթերգեյթի սկանդալի մասին: Ձայնագրության որոշ մասեր առայժմ չեն հրապարակվում, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկություն:

Ռիչարդ Նիքսոնը եղել է ԱՄՆ միակ նախագահը, որը հրաժարական է տվել (դա եղել է 1974 թ. օգոստոսի 9-ին): Այդ քայլին նա ստիպված էր գնալ իմփիչմենթի սպառնալիքի պատճառով, քանի որ կասկածներ կային, որ 1972 թ. հունիսին Նիքոսոնը խոչընդոտել է Վաշինգտոնի Ուոթերգեյթ հյուրանոցում` Դեմոկրատական կուսակցության գրասենյակում, «լսող սարքեր» տեղադրման գործի հետաքննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում