ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտեբելո քաղաքի խորհրդում առաջին անգամ ընդգրկված կլինի հայ համայնքի ներկայացուցիչ։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցում են, որ նոյեմբերի 8-ին անցկացված ընտրությունների արդյունքներից պարզ է դարձել, որ խորհրդի տեղերից մեկը կզբաղեցնի Ջեք Հաջինյանը։
Հաջինյանն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցի երկարամյա անդամ է։
Նա առաջին անգամ է առաջադրվել քաղաքային խորհրդի ընտրություններում։