Փարիզում շարունակում է ընթանալ ծանրամարտի 2011 թ. Աշխարհի առաջնությունը, որը օլիմպիական-վարկանիշային է:
Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանի ազգային հավաքականը դեռ ունի երկու ծանրորդներ` գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը և Հայկ Հակոբյանը: Նրանց հաջող ելույթների դեպքում մեր հավաքականը, որն առայժմ միավորների հաշվարկում 58 միավորով 13-րդն է, կարող է գրավել 7-12-րդ տեղը:
Այդ արդյունքը մեր հավաքականին 2012 թ. Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց մրցապայքարում հնարավորություն կտա հայտավորել 5 ծանրորդների: