Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009թ. հոկտեմբերի 19-ին և 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը, ըստ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի, որևէ վտանգ չի ներկայացնում և խանդի երևույթներ չի ստեղծի ՌԴ-ի համար: Ըստ նրա` Հայաստանն առաջին գծում չէ Աֆղանստանում: «Սա ընդամենը ժամկետի ավելացում է նախատեսում: Մենք միջազգային սուբյեկտ ենք, մենք պայմանագրերի ենք անդամակցում և պարտավոր ենք մասնակցել նման միջոցառումների, որպեսզի նաև մեր իրավունքներն իրացնենք»,- ասաց նա: