Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

«Հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, ավտորիտար ռեժիմների պատանդն են»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:

 

– Պարոն Ղամբար, Ադրբեջանը մահմեդական երկիր է: Այս առումով տեսակետ կա, որ Ադրբեջանի եվրոպական ուղուն այլընտրանք կա, օրինակ` Պարսից ծոցի նավթային միապետությունները կամ Չմիավորման շարժումը, որին վերջերս Ադրբեջանը միավորվեց: Այնուամենայնիվ, Ադրբեջանը` եվրոպակա՞ն երկիր է, վերջիվերջո Ադրբեջանը կդառնա՞ Եվրոպայի մաս:

– Ինչպես հայտնի է, վերջերս ԵՄ-ն իր փաստաթղթերում Հարավային Կովկասի երկրներն անվանեց Արևելյան Եվրոպայի մաս, իսկ օրերս Ադրբեջանը ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ` Արևելյան Եվրոպայի քվոտայով, և սրանով իսկ քաղաքական բանավեճն ավարտված է: Այսուհետև այս հարցով կարող են վիճել միայն աշխարհագրության մասնագետները: Եվրոպական զարգացման ուղին` ժողովրդավարության ճանապարհն է, այլ կերպ ասած` ամբողջ մարդկության հիմնական ճանապարհն է` անկախ էթնո-կրոնական տարբերություններից: Ադրբեջանը ընտրել է հենց այդ ուղղությունը դեռ 100 տարի առաջ` 100 տարի առաջ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդությամբ ստեղծելով իսլամական արևելքում առաջին դեմոկրատական հանրապետությունը, ձևավորելով խորհրդարան, որտեղ ներկայացված էին բոլոր քաղաքական ուժերը և երկրի ազգային փոքրամասնությունները, կանանց ձայնի իրավունք շնորհելով և հասարակությանն ու քաղաքացիներին հիմնական ազատություններ տալով: Այսօր Ադրբեջանը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի անդամ է, ինչպես նաև` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերի է մասնակցում: Ադրբեջանական հասարակությունը և երկրի հիմնական քաղաքական ուժերը եվրոպական զարգացման ուղու կողմնակիցն են: Եվ ես վստահ եմ, որ նույնիսկ ավտորիտար ռեժիմը, որը խոսքով` եվրոպական զարգացման ուղու ջատագով է, բայց գործնականում արգելափակում է այդ ճանապարհի զարգացումը` չի կարող խոչընդոտել մեր երկրի եվրատլանտյան ինտեգրացիան: Ես այլընտրանք չեմ տեսնում Ադրբեջանի եվրատլանտյան ինտեգրացիային: Չմիավորման շարժումը` դա սառը պատերազմի տրագիկոմիկ մնացուկ է և որևէ հեռանկար չունի: Կարծում եմ, որ ժողովրդավարական փոփոխությունների ալիքը, որը արաբական աշխարհի մի մեծ հատվածում սկիզբ է առել, վաղ թե ուշ կհասնի նաև Պարսից ծոցի նավթային միապետություններին:

– Հաճախ ադրբեջանական և թուրքական քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ հետևյալ ձևակերպումն է շրջանառվում` Ադրբեջանը և Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն: Իսկ Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարեց, որ կա վեց պետություն և մեկ ազգ` նկատի ունենալով Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները: Ի՞նչ եք կարծում, այս հռետորաբանությունը որքանո՞վ է հիմնավորված, թե՞ սա ընդամենը հռետորաբանություն է, իսկ պետական շահերը երբեմն տարբեր են լինում, չնայած լեզվական նմանություններին:

– Մինչ այդ ձևակերպումը գնահատելը պետք է պայմանավորվել տերմինների շուրջ: Եթե «ազգ» տերմինի տակ ենթադրում ենք «էթնոս», ապա թուրքական բոլոր ժողովուրդների պատկանելությունը մեկ էթնոսին կասկած չի հարուցում: Մյուս կողմից՝ «ազգ» հասկացությունը` երկրի բոլոր քաղաքացիների հանրույթն է, ինչը ինքնաբերաբար նշանակում է` «պետություն»: Այսպիսով, բազմաթիվ աֆորիզմների բաղադրիչներից մեկի պարադոքսը լինելով նաև այդ ձևակերպման մեջ` այդ խոցելի կարգախոսի սկզբնաղբյուրն ու ուժն են: 

Ինչ վերաբերում է բուն հարցին` իհարկե ազգային միասնությունը չի հանգեցնում բոլորի շահերի համընկմանը և չի երաշխավորում տարբեր պետությունների հաջող և հավերժ համագործակցությունը: Բայց, միևնույն ժամանակ, երևի ոչ ոք չի վիճարկի, որ երկրները, որոնց բնակչության մեծ մասը պատկանում է մեկ էթնիկ խմբի, հոգեբանորեն ավելի հեշտ են միմյանց հետ ընդհանուր լեզու գտնում: 

Կարծում եմ, որ կհամաձայնեք, որ առավել հաջող և կայուն համագործակցությունը հնարավոր է երկրների միջև, որոնք մեկ տարածաշրջանում են, որոնք ունեն ընդհանուր արժեքներ և շահեր, որոնք անվտանգության մեկ համակարգ են ընտրել: Եվրամիությունը` չնայած ներկա խնդիրներին` նման համագործակցության լավագույն օրինակն է:

– Ի՞նչ ընդհանրություններ կան Ադրբեջանի ներքաղաքական մթնոլորտի և հետխորհրդային մյուս երկրների միջև, և ի՞նչ տարբերություններ, առանձնահատկություններ եք տեսնում:

– Այսօր շատերը կհամաձայնեն, որ հետխորհրդային տարածքում անցումային փուլն արդեն ավարտվել է: Հնարավոր է՝ բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ղրղզստանի, որտեղ շարունակվում են տրանզիտային գործընթացները և առայժմ ամփոփվում են անցումային փուլի արդյունքները: Մերձբալթյան երկրները ընդհանուր առմամբ ավարտել են տնտեսական և քաղաքական բարեփոխումները և մտել են ՆԱՏՕ և ԵՄ, դարձել են առաջադեմ աշխարհի մի մասը: Հետխորհրդային տարածքի բոլոր մյուս երկրները, այդ թվում՝ և Ադրբեջանը, բավական վաղուց հրաժարվել են իրական բարեփոխումներից, ժողովրդավարական ընտրություններից և ավտորիտար ռեժիմների պատանդն են դարձել` կոռումպացված տնտեսությամբ և հիմնական ազատություններն ու մարդու իրավունքները ճնշելով: Այս երկրների միջև տարբերությունն արձանագրվում է նրանց կոռումպացվածության վարկանիշով, քաղբանտարկյալների թվով, արգելված օրաթերթերով և այլն: Իրավիճակը Ադրբեջանում ծանր է նաև երկրի զգալի հատվածի օկուպացիայի, հարյուր հազարավոր փախստականների և տեղահանվածների առկայության առումով: Ցավոք, մեր երկիրը տարբերվում էր նաև նրանով, որ ղեկավարվում է ընտանեկան դինաստիայի կողմից:

– ԶԼՄ-ները, այդ թվում` ադրբեջանական, հաղորդում են, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ: Ի՞նչ է անում հասարակությունը, որպեսզի նրանք ազատ արձակվեն:

– Այո՛, Ադրբեջանում կան տասնյակ քաղբանտարկյալներ: Երկրի ժողովրդավարական հասարակայնությունը անում է ամեն հնարավորը նրանց պաշտպանության և ազատ արձակման համար: Ընդդիմադիր կուսակցությունները և երիտասարդական կազմակերպություններն անցկացնում են ակցիաներ, հարյուրավոր ակտիվիստներ մասնակցում են դատական պրոցեսներին, անձնուրաց աշխատում են տասնյակ փաստաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունները իրենց աշխատանքն են կատարում, մտավորականության ներկայացուցիչները հանդես են գալիս հայտարարություններով, երբեմն նույնիսկ հանդես են գալիս կեղծ ընդդիմադիր պատգամավորները: Հասարակությունը ընդհանուր առմամբ մեզ աջակցում է, բայց ցավոք` լռելյայն:

– Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի միջազգային հանրությունը ոչ միայն ուշադրություն դարձնի ադրբեջանական նավթին, այլև բազմամիլիոն բնակչության իրավունքներին:

– Միջազգային հանրությունը տարասեռ չէ: Բազմաթիվ երկրներ, ֆինանսական կենտրոններ, կազմակերպություններ, ինստիտուտներ ունեն տարբեր հետաքրքրություններ: Ինչ-որ մեկը մտածում է շահի մասին, մյուսը` գաղափարների մասին, բայց շատերը սկսում են հասկանալ կամ համակերպվել, որ ռազմավարական հեռանկարում շահերը կախված են կոնկրետ սկզբունքների ու գաղափարների նկատմամբ հավատարմությունից, համընդհանուր արժեքների տարածումից: Դիրքերի ամրապնդման և այդ բոլոր սկզբունքների ազդեցության համար մենք պետք է աշխատենք քաղաքական գործիչների հետ, աշխարհի պետական այրերի հետ, ինչպես նաև այդ երկրների հասարակությունների հետ: 

– Ոմանք Արևմուտքում ասում են, որ Ադրբեջանում եթե նավթ կա, ապա այնտեղ ժողովրդավարության անհրաժեշտություն չկա: Դուք համակարծի՞ք եք այս տեսակետի հետ:

– Անկեղծ ասած, Արևմուտքում ես չեմ հանդիպել մարդկանց, որոնք այդպիսի ոչ ադեկվատ միտք արտահայտեին: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ նավթի առկայությունը նույնիսկ ժողովրդավարության անհրաժեշտությունն ավելի է մեծացնում, քանի որ տնտեսական աղքատությունը, բնական ռեսուրսների բացակայությունը երկիրը դարձնում է ավելի ենթարկվող աշխարհի դրական ազդեցության նկատմամբ: Իսկ նավթագազային հարստությունը նպաստում է ներքին և արտաքին «ոսկի որոնողների» բարձր համակենտրոնացմանը, իշխանության, տնտեսական ռեսուրսների նկատմամբ վերահսկողության համար պայքարը ավելի դաժան է դարձնում: Այստեղ, առավելապես անհրաժեշտ է խաղի արդար կանոնների սահմանում, այլ խոսքով` ժողովրդավարություն:

– 2013-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական հերթական ընտրություններ: Ի՞նչ հնարավորություններ ունի Ադրբեջանի ընդդիմությունը գալիք ընտրապայքարում:

– Եթե խոսքը ընտրություններում հաղթանակի մասին է, ընտրողների ձայնի մասին` հնարավորությունները լավ են: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերը` «Մուսավաթը» և մեր դաշնակիցները, հաղթել են 2000, 2005, 2010թթ., ինչպես նաև` 2003թ. նախագահական ընտրություններում: Բայց, ինչպես հայտնի է, բոլոր նախորդ ընտրությունները տոտալ կերպով կեղծվել են, և իշխող ռեժիմը պահպանել է իշխանությունը ուժայինի միջոցով: Այդ իսկ պատճառով, եթե խոսքը իշխանության գալու մասին է, ապա մենք պետք է հասնենք երկրում լուրջ ժողովրդավարական բարեփոխումների, որպեսզի բացառենք հնարավորությունը, որ ով էլ լինի` զավթի իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում