Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Դուրսը կդասավորի ԱԺ ներսը

Մի առիթով, շաբաթներ առաջ, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, թե անմտություն է այժմ խոսել 2012 թվականի խորհրդարանի հնարավոր կոնֆիգուրացիայի մասին եւ փորձել կանխատեսել, թե այս ուժը կմտնի խորհրդարան, իսկ այն ուժին իշխանությունը դա թույլ չի տա:
Իսկապես, այդ մասին կանխատեսումը անիմաստ եւ ավելորդ է ոչ այն պատճառով, որ ընտրությունը դեռ հեռու է, դեռ մոտ երկու տարի կամ թեկուզ մի քիչ պակաս ժամանակ կա: Խորհրդարանի կոնֆիգուրացիայի կանխատեսումը անիմաստ է այն առումով, որ այդ հարցի ելակետը Հայաստանում առկա տրամաբանությունը չէ:
Այսինքն` Հայաստանի խորհրդարանի դասավորությունը լինելու է արտաքին գործընթացների արդյունք: Այլ կերպ ասած` Երեւանում չէ, որ որոշվելու է Հայաստանի պառլամենտի կազմը: Խոսքն, իհարկե, անվանական կազմի մասին չէ, քանի որ, անշուշտ, կլինեն պատգամավորներ, որոնց լինել-չլինելու հարցը լուծելու իրավունք կտրվի Հայաստանի իշխանությանը: Խոսքն այն մասին է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում եւ գուցե մի քիչ էլ Բրյուսելում է որոշվելու, թե ո՞ր քաղաքական ուժերը, ի՞նչ տոկոսային հարաբերակցությամբ կանցնեն խորհրդարան: Որքան էլ ցավալի, այդուհանդերձ, հենց դա է ներկայիս իրականությունը, որ բնորոշ է Հայաստանի ներքաղաքական պահին: Անկասկած, ինչպես ցանկացած պետության, այդպես էլ Հայաստանի պարագայում, դա վկայում է խորագույն քաղաքական ճգնաժամի, գուցե նույնիսկ լրջագույն ամլության մասին: Բայց տվյալ պարագայում դա է իրականությունը, հետեւաբար, իսկապես, անիմաստ է խոսել, թե աշխարհաքաղաքական կենտրոններում ի՞նչ որոշում կկայացնեն, ի՞նչ համաձայնության կամ փոխզիջման կգան, կամ իրար ի՞նչ կհակադրեն: Իսկ գործընթացներն արտաքին ոլորտում զարգանում են բավական դինամիկ, ընդ որում, տարբեր շերտերում` թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ իրավական, ինչպես վկայեց վերջերս ԱՄՆ իրավապահների աղմկոտ բացահայտումը:
Այսինքն` ակնհայտ է, որ դիմակայությունն ընթանում է ամբողջ ծավալով, եւ այն կանխատեսումները, թե Հարավային Կովկասի վերաբերյալ կայացված է գերտերությունների համաձայնություն, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Գերտերությունների համաձայնության դեպքում աղմուկը բացարձակապես ավելորդ կլիներ, եւ ամեն ինչ, ինչ կապված է տարածաշրջանի խնդրահարույց կետերի հետ, շատ վաղուց արդեն սահուն իրականություն կդառնար: Հետեւաբար, համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանի գալիք խորհրդարանի կոնֆիգուրացիան պարզ չի լինի ընդհուպ ընտրության օրը, եւ չի բացառվում նույնիսկ` ընդհուպ ձայների հաշվարկը: Սակայն դա չի նշանակում, իհարկե, որ աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց որոշումները կայացնելիս առաջնորդվելու են բացառապես սեփական պատկերացումներով: Իհարկե, նրանք հենվելու են Հայաստանի քաղաքական դաշտում առկա պոտենցիալի, դասավորության, ուժերի հնարավորությունների եւ հեռանկարների պատկերի վրա: Հենց այդ ուղղությամբ է ներկայումս ընթանում Հայաստանի ներքաղաքական պայքարը: Կուսակցությունները ձգտում են հնարավորինս մեծ պոտենցիալով ներկայանալ այդ կենտրոններին, որպեսզի ապագա խորհրդարանի կոնֆիգուրացիան գծելիս նրանք շռայլ գտնվեն իրենց հանդեպ: Մեկը փորձում է Մոսկվային շատ դուր գալ, մյուսը փորձում է դուր գալ Եվրոպային, մյուսը` Ամերիկային, մյուսը` թե՛ Մոսկվային, թե՛ Ամերիկային, իսկ մեկն էլ` գուցե բոլորին միասին: Հարց է առաջանում` իսկ կա՞, արդյոք, մի ուժ, որը փորձում է դուր գալ հասարակությանը, բավարարել հասարակության ճաշակը, պահանջարկը, որպեսզի դրա շնորհիվ ձեռք բերի 2012 թվականի ընտրությանը հաջողության հասնելու շանս: Այդ հարցի պատասխանը միարժեք չէ: Այդպիսի ուժ կա, գրեթե բոլորն են այդպիսին, սակայն խնդիրն այն է, որ նրանք հանրային համակրանքի, հանրային ռեսուրսի համար պայքարում են այնքանով, որքանով դա նրանց պետք է` այդ ռեսուրսի միջոցով արտաքին կենտրոններում սեփական կշիռը բարձրացնելու համար: Իսկ որպես հիմնական պլատֆորմ, հասարակությունը քաղաքական ուժերի ներկայիս պլաններում կարծես թե տեղ չունի:
Այդ տեսանկյունից փորձենք առանձնացնել այն հիմնական հավակնորդներին, որոնք կարող են լինել ապագա խորհրդարանական քարտեզի գույները` ՀՀԿ, ԲՀԿ, Հայ ազգային կոնգրես: Միգուցե կարելի է ավելացնել Դաշնակցություն եւ «Ժառանգություն», իհարկե` ավելի շատ իներցիոն բնույթով, եւ ՕԵԿ` դա էլ պրոտեկցիոն բնույթով, այսինքն` ՕԵԿ-ը եթե ինչ-որ բանի հավակնում է, ապա բացառապես Սերժ Սարգսյանի պրոտեկտորատի կարգավիճակով: Այս շրջանակում է տեղի ունենալու աշխարհաքաղաքական կենտրոնների ընտրություն-մրցակցություն-պայքարը: Այստեղ միարժեք է, թերեւս, այն, որ հազիվ թե այդ պայքարը հանգեցնի իշխանական մեծամասնության փոփոխության: Առավելագույնը, որ հնարավոր է, դա մեծամասնության ներքին փոփոխություններն են: Խոսքը վերաբերում է ընտրական ցուցակներին, որտեղ կարող են լինել անսպասելի լուծումներ, հայտնվել նոր դեմքեր, որոնք, մեծամասնության անունը թողնելով նույնը, կփոխեն բովանդակությունը: Դա ամենեւին չի նշանակում, որ այդ բովանդակությունը կլինի ավելի լավը, պետության եւ հասարակության շահի տեսանկյունից առավել ընդունելի: Պարզապես հավանական է, որ ներկայիս մեծամասնությունը, եթե այն նորից լինի բացարձակ, ինքնին արդեն ոչինչ չնշանակի եւ այն ամբողջական դիտվի արդեն խորհրդարանի մյուս գույների համադրությամբ: Այսինքն` ենթադրում եմ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները իրավիճակի փոփոխության հասնելու հարցում ավելի շատ կապավինեն ոչ այնքան մեծամասնությանը, որքան խորհրդարանում մնացյալ ուժերի կոնֆիգուրացիայի փոփոխությանը: Այսինքն` զգալի աշխատանք կտարվի Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» ուղղությամբ: Թե ի՞նչ բովանդակային եւ կազմակերպական ձեւաչափ կունենա այդ աշխատանքը եւ ի՞նչ արդյունքի կբերի, կախված կլինի նաեւ արտաքին հարթությունում բովանդակային եւ կազմակերպական գործընթացներից: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակի փոփոխության հասնելու հարցում դա կարող է լինել առավել արդյունավետ տարբերակ, երբ գետի հունը կառավարելու համար ոչ թե փորձում են ջուրը դույլերով դատարկել, այլ փորձում են հունը կառավարել ափերում նախաձեռնվող աշխատանքներով: Կամ գոնե դրանք կատարում են զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում