Ողբերգական դեպք է գրանցվել Նիգերիայի առաջնության դեկտեմբերի 12-ին կայացած «Օուշին Բոյս»-«Նիգեր Տորնադոս» խաղի ժամանակ: Հանդիպան 39-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Էմանուել Օգոլին ուշագնաց է եղել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: 2 ժամ անց 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է: Ըստ նախնական վարկածի՝ մահը վրա է հասել սրտի անբավարարության պատճառով: