Բաքվի կրթության վարչությունը հայտարարել է, որ աղջիկներին արգելված է դասի հաճախել գլխաշորով` հիջաբով: Այնտեղից ադրբեջանական Day.az-ին հայտնել են, որ չնայած անցած շաբաթ տեղի ունեցած «հիջաբի կողմնակիցների» բողոքի ակցիային` ոչ մի փոփոխություն այդ հարցում չի լինելու: Այնտեղ տեղեկացրել են, որ «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ աշակերտները չպետք է տարբերվեն մեկը մյուսից, և հենց այդ պատճառով դպրոցում մտցված է միասնական դպրոցական հագուստ»: «Այս պահին Բաքվի դպրոցներում սովորում է 400 հազար աշակերտ, որոնց մոտ 1%-ը հիջաբ են կրել: Ընդ որում, հիջաբ կրողների թիվը դպրոցում վերջին շրջանում կրճատվել է 80%-ով»:
Հիշեցնենք, որ դպրոցում հիջաբն արգելող այս որոշման պատճառով Ադրբեջանում հասարակական հուզումներ են սկսվել: