ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու հրավեր կստանա դեկտեմբերի 15-17-ը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ նախագահը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ԱՀԿ մտնելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու կապակցությամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու աշխատանքային խումբն ընդունել էր Ռուսաստանի` կազմակեերպությանն անդամակցելու փաստաթղթերի փաթեթը: Սպասվում է, որ մինչև 2012 թ. հունիսի 15-ը Ռուսաստանը կվավերացնի կազմակերպության մեջ մտնելու փաստաթղթերը: Այդ մասին ԱՀԿ-ին տեղյակ պահելուց 30 օր անց Ռուսաստանը կդառնա կազմակերպության լիիրավ անդամ: