Դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, անդամ երկրները ստորագրել են հետախուզման մեջ գտնվող անձանց մասին միջազգային պայմանագիր, որով պարտավորվել են համատեղ որոնողական, օպերատիվ-հետախուզական, տեղեկատվական համալիր աշխատանքներ իրականացնել: Այս մասին հաղորդում է REX լրատվական գործակալությունը:
Մասնավորապես փաստաթղթում ասվում է, որ Մամեդյարովը ստորագրել է փաստաթուղթը վերապահումով, համաձայն որի այս պայմանագիրը չի գործի Հայաստանի դեպքում, քանի դեռ «Հայաստանի Հանրապետությունը չի վերադարձրել Ադրբեջանական Հանրապետությունից գրավված տարածքները, և ագրեսիայի հետևանքները վերջնականապես վերացված չեն»:
Նույնն արել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը նշել է, թե «քանի որ Ադրբեջանական Հանրապետությունը վերապահումներ է ներկայացրել այս պայմանագրի վերաբերյալ, ապա այս պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից չեն կիրառվի Ադչբեջանի դեպքում, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ինչը Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների` ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և նրա դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման արդյունք էր»: