Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մեր արտաքին քաղաքականության ինչի՞ն է պետք փողը

– Деньги? А зачем вам деньги?
У вас же нет фантазии! Ладно, ладно…
Եկող տարվա բյուջեում Հայաստանի արտաքին քաղաքականության համար կառավարությունը պահանջել է նախորդ տարվա գումարը գրեթե 600 միլիոնով գերազանցող գումար:
Միանգամայն հասկանալի է այս հոգատարությունը հայրենի դիվանագետների նյութական վիճակի նկատմամբ: Դա, թող թույլ տրվի ասել, մեր քաղաքական վերնախավի ամենաշատ տուժած, ավելին` առհասարակ ամեն Աստծու օր տառապող խավն է: Այդ նրանք են ծանր լուծի նման իրենց վրա կրում արտասահմանում իշխանության իմիջը ձեւավորելու, ընդհուպ մինչեւ սեւը սպիտակ ներկայացնելու անշնորհակալ բեռը: Նրանք` այդ տառապյալներն են ստիպված լինում այս աշխարհի հզորներին բացատրել բարձրաստիճան ղեկավարության «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հմայքը, որից հետո մնում են միայն կարգին քաշքշված թշիկներ եւ հեռուստախցիկին ուղղված բութ հայացք: Այդ նրանք են ստիպված լինում արդարանալ հերթական բարձրաստիճան «ընտրյալի» յուրաքանչյուր «խոցելի» հարցազրույցից հետո, այդ նրանք պետք է ապահովեն ղեկավարության երեւութական լեգիտիմությունը, այդ նրանք են… Նրանց ոչ միայն լրացուցիչ փող, այլեւ անվճար կաթնամթերք է հասնում: Որպեսզի նրանցից ոմանք չհայտնվեն ՀԴԲ-ի` ԱՄՆ-ում ապօրինի հայտնվածներին վերաբերող թղթապանակներում, որպեսզի կեցության իրավունք ձեռք չգցեն` դեսպանատներում, հյուպատոսություններում, միջազգային կազմակերպություններում ծառայության ժամկետն ավարտելուց հետո: Զարմանալի է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարության մեծահոգությունը. ախր կարող էին ընդհանրապես փող չտալ: Մինչդեռ նրանք նույնիսկ նոր դեսպանատներ են բացում, Աստված գիտի` որտեղ, երեւի նրա համար, որ «նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը» էլ ավելի նախաձեռնողական դառնա: Դժվար է ասել, սակայն մեր դարի երկրորդ տասնամյակում ռուս-հայկական հարաբերությունների տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ փողը, առավել եւս` լրացուցիչ փողը, մեր արտաքին քաղաքականությանը պետք չէ: Ավելի էժան կնստեր, եթե այն, ռազմաբազաների, գազի, հոսանքի, հեռախոսի, երկաթուղու նման, մի հիսուն տարով փոխանցվեր մեր ռազմավարական գործընկերոջը` հերթի դնելով դպրոցների, երթուղային տաքսիների եւ ոստիկանության փոխանցումը: Միանգամից կարելի է դրանով նաեւ կես միլիարդանոց պարտքը մարել, որը, ըստ Տիգրան Սարգսյանի, մեծ մասամբ ծախսվել է, այդ թվում` նաեւ շինարարության վրա: Բայց այս մասին` մեկ ուրիշ անգամ, երբ Փրիթ Բհարարայից նորություններ կլինեն… Ու առհասարակ, ո՞ւմ են պետք էդ դիվանագետները, եթե կա Լավրովի գերատեսչությունը, որը նրանց փոխարեն ամեն ինչ գիտի եւ ամեն ինչ էլ անում է: Հայաստանի իշխանությունների ինչի՞ն է պետք դիվանագիտությունը, եթե կան Լավրովի օգնականների հեռախոսահամարները, առավել եւս` անձամբ Պուտինինը: Դե լավ, մեր հարկատուները բարի են, ավելորդ հարցեր չեն տալիս, հաշիվ չեն պահանջում, իսկ հեռուստաէկրանին «նրանց» տեսնելիս ալիքը փոխում են ու սերիալ նայում, կյանքն էլ շարունակվում է` ինչպես հին խորհրդային ժամանակների երգում. լայնարձակ է հայրենի երկիրն իմ… Ընդհանրապես, շատ բան չկա ավելացնելու այն հարցին, թե մեր արտաքին քաղաքականության ինչի՞ն է պետք փողը: Եթե այն ուղղակի չկա, ինչպես եւ չկա դրա անհրաժեշտությունը:
Ռուբեն Մեհրաբյան
www.1in.am «Առաջին լրատվական» ռուսական խմբագրություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում