Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջան է գումարվել, որում արագացված կարգով քննարկվում են մի շարք վիճահարույց օրենսդրական նախաձեռնություններ,այդ թվում՝ կուտակային կենսաթոշակների ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Ընդհանուր առմամբ, քննարկվելու է 34 օրենսդրական փաթեթ, որոնցից շատերը հենց այս նստաշրջանում անցնելու են միանգամից 2 կամ 3 ընթերցում: Հիշեցնենք նաև` եթե ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվում է կառավարության նախաձեռնությամբ,ապա օրակարգը ևս սահմանվում է կառավարության կողմից: