Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով մարտի 1-ից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարություններին և դրանից հետո ԱԺ չորս ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու փաստին` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ասաց. «Առիթ կլինի, կխոսենք նաև մարտի 1-ին հանրապետական կուսակցության հրավիրած գաղտնի ժողովի մասին»: Ինչ վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին և բյուջեին, ապա Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ ճգնաժամը հաղթահարվել է: Սակայն ՀՀ-ն ունի 3 մլրդ 900 մլն դոլարի արտաքին պարտք: