Դոնեցկի «Մետալուրգ»-ի երկրպագուները 10 օր տևած հարցման արդյունքում որոշեցին ակումբի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստների եռյակը:
Լավագույնը ճանաչվել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, որի օգտին քվեարկել են հարցվածների 40%-ը:
2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են մեր հավաքականի մյուս անդամները` Գևորգ Ղազարյանը (30%) և Մարկոս Պիզելին (5%):