Երեկ Դաղստանի «Անժի»-ի «Վայրի դիվիզիա» ֆան ակումբի կայքում գրել էին Մանեժի հրապարակում արյունահեղությամբ ավարտված ցույցի ակտիվիստների անունները և կոչ էին արել ձեռնարկել հակադարձ հարված, որ այդ մարդիկ վախը սրտներում քայլեն: «Ֆան» կեղծանունով մի այցելու գրել էր, որ ցուցակը անպայման կհամալրվի: «Ուշադրություն դարձրեք նրանց բուհերին և ֆակուլտետներին: Մարդուն այդպես գտնելը ոչինչ չի ներկայացնում իրենից: Հարկավոր է ինչ որ կերպ պատժել այդ նացիստներին և այնպես անել, որ վախը սրտներում քայլեն»: Ցուցակում զետեղված անուններին կարելի է ծանոթանալ http://ddanzhi.forum24.ru կայքում: