Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Հայաստանը մերժել է Էշթընի առաջարկը` հանդիպել Ալիևի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլը:

 

– Տիկին Փոլ, Ադրբեջանը ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, այս փաստը որևէ կերպ կարո՞ղ է ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, և հնարավո՞ր է, որ Ադրբեջանը ինչ-որ առավելություններ ստանա:

– Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելը կարող է որոշակի ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ես չեմ կարծում, թե այդ հանգամանքը կարող է փոխել ղարաբաղյան կարգավորման ընթացքը: Իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի այդ հանգամանքը գործի դնել` փորձելով ԼՂ հարցը տեղափոխել նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ հարթակ: Բայց անհավանական է, որ դա տեղի ունենա, մանավանդ, որ տարածաշրջանում ընտրությունների շրջափուլ է մեկնարկում:

– Բաքվում առավելապես այն տեսակետին են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն արդյունքների չի կարողանում հասնել, ու բացի այս, այժմ էլ Ռուսաստանը կորցնում է կարգավորման գործընթացում իր` առաջատարի դիրքերը: Վերջերս, օրինակ, Ալ-Ջազիրան հավանական էր համարել, որ կարգավորման գործընթացը իր ձեռքը վերցնի Վաշինգտոնը, և` որ  նախագահների հաջորդ հանդիպումը կարող է անցնել ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի նախաձեռնությամբ…

– Իհարկե, ադրբեջանցիները դժգոհ են ԵԱՀԿ ՄԽ-ից, որովհետև նրանք չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել: Այս խումբը շուրջ քսան տարի զբաղվում է խնդրի կարգավորմամբ` առանց տեսանելի արդյունքների: Իմ կարծիքով` Ադրբեջանը շահագրգռված է, որ կարգավորման գործընթացում դերակատարություն ունենա ԵՄ-ն: Եվ այստեղ տեղին է հիշեցնել, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընը առաջարկել էր եռյակի հանդիպում`  Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպում` իր միջնորդությամբ, Ադրբեջանը ընդունել էր առաջարկը, սակայն Հայաստանը այն, դժբախտաբար, մերժել էր, չգիտեմ, թե ինչ պատճառով: Պետք է նաև նշել, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը իր քաղաքական հեղինակությունն էր կապել այս գործընթացի հետ, սակայն այդ երկրում սպասվող քաղաքական փոփոխությունները թույլ չեն տա, որ նա բավարար չափով ներգրավված լինի խնդրի կարգավորման գործընթացում: Չեմ կարող չխոսել այս խնդրի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրության մասին, որը ցանկանում է չեզոք դերակատարություն ունենալ կարգավորման գործընթացում. մի երկիր է, որը չի կարողանում դրան հասնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության, իսկ Ադրբեջանի հետ` խորը հարաբերություններ ունենալու պատճառով: Սակայն եթե Թուրքիան ցանկանում է ակտիվ դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում, պետք է ջանք չխնայի կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետ:

– Ո՞րն է այդ դեպքում այն արդյունավետ ֆորմատը, որը կարող է առաջ մղել հիմնախնդրի կարգավորումը, եթե ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում արդյունքների հասնել:

– Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման գործընթացում ձգտում են ներգրավվել տարածաշրջանային և տարածաշրջանից դուրս գտնվող այն բոլոր երկրները, որոնք ռեգիոնալ շահեր ունեն: Սակայն գրեթե անհնար է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ապագայում որևէ փոփոխության ենթարկվի: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ՄԽ անդամներից մեկը բավական գոհ է խնդրի կարգավորման ներկա վիճակից` ստատուս քվոյի պահպանումից: Սակայն ԱՄՆ-ը և Ֆրանսիան այլ մարտավարությամբ են գործում: Այս պահին նույնիսկ ԵՄ ներգրավումը հակամարտության կարգավորման գործընթացում բավական բարդ հնարավորություն է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր գործունեության քսան տարիների ընթացքում հասցրել է ինստիտուցիոնալիզացվել:

– Ի՞նչ կասեք Ֆրանսիայի մասին, որի նախագահը այցելեց Հայաստան, ներկայացրեց իր հետաքրքրությունը տարածաշրջանի և հատկապես Հայաստանի նկատմամբ: Ֆրանսիան կարո՞ղ է ինչ-որ մի փուլում, օրինակ, Ռուսաստանի նախընտրական այս փուլում իր ձեռքը վերցնել ԼՂ կարգավորման գործընթացում ակտիվ միջնորդական դերը:

– Բայց հարցն այն է, որ Ֆրանսիան վերջին քսան տարիների ընթացքում առանձնահատուկ դեր չի ունեցել կարգավորման գործընթացում:  Իհարկե, Ֆրանսիան ուներ և ունի լծակներ կարգավորման գործընթացի վրա ազդելու համար, բայց դրանք գործի չի դնում: Ինչ վերաբերում է Սարկոզիի այցին, ապա Ֆրանսիայի նախագահի այցը ավելի շատ կապված էր իր վերընտրման գործընթացի հետ` հաշվի առնելով մեծաքանակ հայկական ներկայությունը իր երկրում:

– Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց վաղուց սպասված, տևական ժամանակ ձգձգվող թուրք-ադրբեջանական գազային համաձայնագիրը: Ինչպե՞ս եք գնահատում այդ համաձայնագրի նշանակությունը տարածաշրջանում և դրա շուրջ հնարավոր ազդեցությունը նաև ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

– Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը հսկայական նշանակություն ունի ԵՄ համար, որովհետև այդ միջանցքով պետք է անցնի ԵՄ էներգետիկ ռեսուրսների ուղղություններից մեկը: Երկու տարի պահանջվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը հասնեն այդ համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը մեծ նշանակություն ունի նաև Nabucco-ի համար: Բայց դժվարանում եմ ասել, թե ԼՂ կարգավորման վրա այս համաձայնագիրը կարող  է ինչ-որ ազդեցություն ունենալ:

– Առաջիկա օրերին Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթընը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և ԵՄ հարաբերությունների ներկա մակարդակը, ԵՄ հետ համագործակցության ճանապահին ի՞նչ է սպասվում, և ԵՄ հետ հարաբերությունները ի՞նչ ձևով կարող են ազդել ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

– Քեթրին Էշթընի այցը Հայաստան չափազանց կարևոր է, արդեն երկար ժամանակ է, ինչ Ք.Էշթընը փորձում էր կազմակերպել այդ այցը: Նա եղել է Վրաստանում, բայց Հայաստանում և Ադրբեջանում` դեռևս ոչ: Ակնհայտ է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները առավել խորանալու միտում ունեն: Իսկ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը ազդելու է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի և նրա առաջընթացի վրա: Ես չեմ կարող ասել, թե ինչ աստիճանի կարող է հասնել այդ համագործակցությունը, և իհարկե, ԵՄ դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում ուղղակի չէ, բայց ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին: Այսինքն` ԼՂ խնդրի նկատմամբ ԵՄ-ն մեծ ազդեցություն չունի, ինչպիսին ուներ այլ հակամարտությունների` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի դեպքում: Սակայն պետք է նշել, որ ԵՄ կեցվածքն անփոփոխ է տարածաշրջանային երկրների հակամարտությունների վերաբերյալ, այն է` տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը, ինչպես վրաստանյան հակամարտությունների դեպքում էր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում