Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Ֆորդը մոտ ժամանակներս կվերադառնա Դամասկոս: Այս մասին, ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանը:
Նա հայտնել է, որ Ֆորդը կվերադառնա իր պարտականությունների կատարմանը «մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում»: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա նոյեմբերի 24-ին` Երախտագիտության օրը:
Հիշեցնենք, ընթացիկ տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգները Դամասկոսից ժամանակավորապես հետ էր կանչել իր դեսպանին, քանի որ այնտեղ մնալը սպառնում էր նրա անվտանգությանը: