Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Ռաֆիկ Պետրոսյան. «Գագիկ Բեգլարյանը ոհմակի հոգեբանություն է դրսևորել»

Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2011 թ. բյուջեի ընդունումը ևս ոչինչ չի տալու Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այնտեղ չկա որևէ միտում, որը կարող է բարելավել ՀՀ քաղաքացու կյանքը: Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, ՀՀ-ն ուզում է ատոմակայան կառուցել, բայց պարզվում է, որ ատոմակայանի համար գումար չունենք: Անդրադառնալով հրաժարական ներկայացրած Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ ՀՀ առաջին իշխանությունների օրոք էլ են եղել բռնություններ, Վահագն Խաչատրյանը նշեց, որ այն ժամանակ նա կարող էր դիմել իրավապահ մարմիններին և բողոքել այդ ամենի դեմ, ոչ թե 15-20 տարի անց հիշեցներ այդ մասին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ բյուջեն քննարկվել է ամենայն մանրամասնությամբ: Նրա դիտարկմամբ, բյուջեն չի հասել այն ծավալին, որը մենք կցանկանայինք ունենալ: Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին` Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ինքը օրեր առաջ հայտարարել է` ՀՀ Նախագահը իրավունք ունի քրեական գործ հարուցելու, ինչն էլ սխալ է հասկացվել: Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ Գագիկ Բեգլարյանը ցուցաբերել է ոհմակին բնորոշ հոգեբանություն և ոհմակին բնորոշ գործողություններ է իրականացրել: Նա ասաց, որ տարածված տեղեկատվության համաձայն, Գագիկ Բեգլարյանը մի քանի հոգու հետ միասին ծեծի է ենթարկել փոքրակազմ մի երիտասարդի: Այս արտահայտությունը հարուցեց բանավեճի հրավիրված Վահագն Խաչատրյանի զարմանքը: Նա հակադարձեց, որ Ռաֆիկ Պետրոսյանը նման գնահատականներ չպետք է հնչեցնի, քանի որ կա դատարան, կան իրավապահ մարմիններ, պետք է կատարվի օբյեկտիվ քննություն, և նրանք պետք է գնահատական տան կատարվածին: Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռաֆիկ Պետրոսյանը, իրեն իրավունք վերապահելով, գնահատակններ էր հնչեցնում նաև 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, և նա իր չորս գործընկեր ԱԺ պատգամավորներին այդ կերպ հանձնեց իրավապահ մարմիններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում