Այսօր Թուքմենստան ժամանելուց առաջ Ահմեդ Դավութօղլուն խոսել է «Աքշամ» թերթի լրագրողի հետ և ասել, որ թյուրքական աշխարհի հետ փոխհարաբերություններն ավելի սերտ են, քան մի քանի տարի առաջ: Նա առանձնացրել է հատկապես թուրք-ադրբեջանական և թուրք-ղազախական հարաբերությունները, որոնք, նրա խոսքերով, երբեք այսքան ամուր չեն եղել: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Աշխաբադում Դավութօղլուն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, Աֆղանստանի արտգործնախարար Ռեսուլ Զալմայի հետ:
Այս օրերին Թուրքմենստանում նշվում է այդ երկրի կողմից չեզոքության ստատուս ստանալու 15-ամյակը: