Հայ-թուրքական սահմանի բացման հարցում փոփոխություն չկա: Այս մասին «Աքշամ» թուրքական թերթին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Այս հարցում նորություն չկա»,- ասել է նա: Սա նշանակում է, որ առաջիկայում չի սպասվում որևէ առաջընթաց նաև այլ ուղղություններով:
2009 թ. հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են Սերժ Սարգսյանի կողմից այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց առաջընթաց ապահովել հայ-թուրքական հարաբերություններում, քանի դեռ առաջընթաց չկա հայ-ադրբեջանական հարաբերություններում` Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: