Tuesday, 16 04 2024
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
-
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել

ԵՀՄՖ. Ինչի՞ց է խուսափում Հայաստանը

Դեկտեմբերի 9-10-ը Վաշինգտոնում կայացել է շատ կարևոր մի ֆորում՝ «Ռուսաստանի հետ տրանսատլանտիկ կոնսենսուսի ապագան» (ՙForging a Transatlantic Consensus on Russia՚) թեմայով: Ֆորումը կազմակերպված էր «Եվրոպայի տնտեսական ֆորում»-ի և Վաշինգտոնի John Hopkins համալսարանի կողմից: Մասնակցության հրավեր էր ստացել Եվրոպայի տնտեսական ֆորումի «Հարավային Կովկասի անվտանգության ռազմավարություն» նստաշրջանի մշտական նախագահ, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որի նախաձեռնությամբ առաջին անգամ այս ֆորումներին պաշտոնական մասնակցի ստատուսով հրավեր էր ստացել Արցախի Հանրապետության ԱՄՆ-ում մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ռ. Ավետիսյանի մասնակցությանը դեմ էր հանդես եկել ադրբեջանական դեսպանատունը: Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր, որ Արցախի ներկայացուցչի՝ ֆորումին մասնակցելու դեպքում ադրբեջանական պատվիրակությունը կհրաժարվի մասնակցությունից և կբոյկոտի ֆորումը: Նստաշրջանի ընթացքում «Եվրոպայի տնտեսական ֆորում»-ի ղեկավարները պարոն Գրիգորյանի միջոցով հավաստիացել են Արցախի ներկայացուցչի մասնակցության մասին և տեղեկացրել ադրբեջանական պատվիրակությանը, որը, չնայած ժամանել էր Վաշինգտոն, բայց չհայտնվեց ո՛չ John Hopkins համալսարանում և ո՛չ էլ Հունգարիայի դեսպանատանն անցկացվող՝ ֆորումի պաշտոնական փակման արարողությանը: Ըստ ԵՀՄՖ-ի՝ սա առաջին լուրջ հաջողությունն էր «Եվրոպայի տնտեսական ֆորումին» Արցախի պաշտոնական ներկայացուցչի ներգրավման հարցում, քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներին միշտ հաջողվել էր դիմագրավել Արցախի` ցանկացած մասնակցությանը համաշխարհային նշանակություն ունեցող այս ֆորումներին:
Ֆորումը բացեց սենատոր Ջոն Մակքեյնը՝ «Իրատեսությունը Ռուսաստանի շուրջ-ընդհանրությունները և տարբերությունները» թեմայով ֆունդամենտալ ելույթով: Սենատորի ելույթը մի աննախադեպ հակառուսական ակցենտ էր պարունակում, որը զարմացրեց ներկաներին: Նա երկար խոսեց Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի և «վրացական տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» մասին` հայտարարելով, որ ԱՄՆ պարտավոր է ավելի զինել Վրաստանին` օգնելով նրան ետ բերել իր կորցրած տարածքները: Ապա հույս հայտնեց, որ Վրաստանն ու Ուկրաինան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին և մինչ այդ ԱՄՆ-ի օգնությամբ լուծած կլինեն իրենց հարցերը Ռուսաստանի հետ: Սենատորի զայրույթի մյուս գագաթնակետը Խոդորկովսկու՝ բանտում գտնվելու լուրջ փաստն է, որի շուրջ նա բազմիցս արտահայտվեց: Ըստ Մակքեյնի՝ Խոդորկովսկին ռուսական դահիճ Պուտինի անօրինականության զոհն է, և այս գործում նույնպես ԱՄՆ-ի միջնորդության կարիքը կա: Վերջապես, սենատոր Մակքեյնի ամենատարօրինակ կարծիքներից վերջինը ԱՄՆ-Ռուսաստան «Ստրատեգիական զինաթափման պայմանագրի» կնքման դեմ խիստ ընդգծված ելույթն էր, ինչն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ նախագահ Օբամայի դիրքորոշմանը: Ավելին ասենք, երեկոյան՝ ֆորումի փակման ժամանակ, ամփոփիչ խոսքով հանդես եկավ «Նոր սկիզբ պայմանագրի»՝ ԱՄՆ-ի կողմից բանակցությունների նախագահ Ռոս Գյոթեմյոլլերը (Rose Gottemoeller, Chief US Negotiator for new START Treaty), ըստ որի՝ այս պայմանագիրը մեծ պատմական նշանակություն ունեցող պայմանագիր է և Օբամայի վարչակազմի կողմից կազմակերպած ամենակարևորագույն քայլն է ներկա օրերի համար: Տիկին Գյոթեմյոլլերի ելույթից տպավորությունը հսկայական էր և ամբողջովին չեզոքացրեց Մկկեյնի ռազմատենչ ոգով կատարած հայտարարությունները: Փակման մասում ելույթ ունեցավ նաև Վրաստանի փոխվարչապետ Ջիորջի Բարամիձեն, որը շատ մեծ գովեստերով ներկայացրեց «հսկայական ժողովրդավարական ինստիտուտ հանդիսացող ՆԱՏՕ-ին» Վրաստանի մասնակցության ապագան` առաջացնելով ներկաների մեջ որոշ տարակուսանք ռազմական բլոկը ժողովրդավարական ինստիտուտ ներկայացնելու իր տարօրինակ մոտեցմամբ:
Ֆորումն այսօրվա ամենաբարձր մակարդակով գծագրեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Ռուսաստանի` նրա քաղաքականության ու էներգետիկ պլանների և մկրտումների նկատմամբ: Որոշակիորեն քննարկվեցին Ռուսաստանին քաղաքականապես մեկուսացնելու հնարավորությունների խնդիրները, հատկապես Եվրոպայում էներգետիկ ծրագրերից նրան դուրս թողնելու` Եվրոպայի վրա էներգետիկ լծակներից Ռուսաստանին զրկելու հնարավորությունների կտրվածքով: Ճիշտ է, արտահայտվեցին նաև բարի ցանկություններ` Ռուսաստանի ժողովրդավարացման և ճիշտ զարգացման դեպքում նրա հետ ավելի մտերմանալու ու նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցելու հնարավորությունների մասին, բայց սրանք ավելի շատ ուտոպիայի տպավորություն էին թողնում այն իրատեսական մոտեցումների կողքին, որ իր բացման ելույթում ներկայացրեց սենատոր Մկկեյնը: Նույնիսկ կոնգրեսմեն Մայք Թուրները «Ռուսաստան – մարտահրավերներ և հնարավորություններ» ելույթով չկարողացավ անհրաժեշտ չափով մեղմել վիճակը` թողնելով հնարավոր եզրակացություններ անելու իրավունքը ռուսական կողմի վրա:
Նշենք, որ Հարավային Կովկասի մասով հիանալի ներկայացված էին Վրաստանը և Թուրքիան ու վերը բերված պատճառով բացակայում էր Ադրբեջանը: Բայց թե ինչո՞ւ այսպիսի կարևոր ֆորումում ասելիքը ներկայացնելու մեծ հնարավորությունից հրաժարվել էր Հայաստանի ԱԳՆ-ն՝ չենք էլ ուզում քննարկել: Ավելին, չնայած ֆորումը մեկնաբանող հեռուստախցիկների հսկայական քանակին, բացակայում էր Հայաստանի Հանրապետության առաջին ալիքի տեղեկագիր «Հայլուր»-ի մշտական թղթակցական կազմը շատ պարզ պատճառով` չկար «Հայլուր»-ի ղեկավարության՝ ֆորումը լուսաբանելու թույլտվությունը: Դե, ինչ, սպասենք Հայաստանում սպասվող առաջիկա փոփոխություններին և տեսնենք՝ մեր երկրի համար ամենաճակատագրական հանդիսացող այս մարմիններում կկատարվե՞ն անհրաժետ փոփոխություններ, որոնցից կախված են երկրի արտաքին քաղաքական դաշտում հաջողությունները, թե փոփոխությունները կլինեն միայն ներքին քաղաքական` իշխանության կյանքը ևս 1-2 տարով երկարաձգելու միտումով միայն:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում