Դելավեր նահանգի Դովեր քաղաքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հենակետերը հինգ տարիների ընթացքում այրել են մահացած զինվորների մարմիններն ու աղբավայր են նետել մոխիրը` զինվորների հարազատներին այդ մասին ոչինչ չասելով:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, հրատարակչության ներկայացրած հարցմանը ի պատասխան՝ ռազմաօդային ուժերի զինվորականները ասել են, որ գոյություն ունի նման պրակտիկա, սակայն հայտարարել են, թե դա գործում է այն դեպքում, երբ զինվորի դին այլևս անհնար է ճանաչել, կամ այն զինվորների նկատմամբ, որոնց հարազատները թույլ են տվել դիակիզում:
Համաձայն հրատարակչություն ուղարկված՝ ռազմաօդային ուժերի փաստաթղթի` պոլիգոնը, որտեղ այրում էին զինվորների դիերը, գտնվում է Վիրջինիա նահանգի Քինգ Ջորջ կոմսությունում: Waste Management Inc. ընկերությունը, որին պատկանում էր աղբավայրը, հայտարարել է, որ տեղեկացված չի եղել, թե մոխիրն «ինչ ծագում ունի»:
Պենտագոնը ներկայումս հետաքննություն է անցկացնում այս խնդիրը պարզելու համար, և չի բացառվում, որ դա կարող է վատ հետևանքներ ունենալ գործին առնչություն ունեցող մարդկանց համար: