Չինական Նանջինգ քաղաքում մեկնարկել է «Nanjing Pearl Spring» մրցաշարը, որը կտևի հոկտեմբերի 19-30-ը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կառլսենը (2826), Վեսելին Թոփալովը (2803), Վիշվանաթան Անանդը (2800), Վանգ Յուէն (2732), Վուգար Գաշիմովը (2719), Էթիեն Բաքրոն (2716): Մրցակիցներն իրար հետ երկուական խաղ կանցկացնեն: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 250000 եվրո, որից 80000 կստանա հաղթողը:
Այսօր կայացել են առաջին փուլի հանդիպումները.
Կառլսեն – Բաքրո 1:0
Անանդ – Վան Յուէ 0.5:0.5
Թոփալով – Գաշիմով 0,5:0,5