Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը գիրք է գրել այն մասին, թե ինչ տեղի կունենար աշխարհի հետ, եթե 1963 թ. Դալլասում չսպանվեր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Նոր գրքի սյուժեն գրված է այնպես, որ ամերիկացի գրողը հայտնվում է անցյալում և փորձում է կանխել Քենեդու սպանությունը: Գիրքը բաղկացած է 849 էջից և կոչվում է «11/22/1963»:
Բացի վերը նկարագրվածից, գրքում տեղի են ունենում նաև այլ իրադարձություններ որոնք պատմում են այն ժամանակվա կյանքի մասին:
Սա գրողի 49-րդ ստեղծագործությունն է: