ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան բյուջեի դեֆիցիտի կրճատման համար հաստատել է տարօրինակ միջոցառումներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախագահն արգելել է պետական գրասենյակներին ձեռք բերել հուշանվերային արտադրության ցանակացած առարկա՝ պետհաստատությունների լոգոյով:
Ըստ նրա՝ այդ հուշանվերները վճարվում են հարկատուների կողմից և օգտագործվում կառավարության կողմից՝ գովազդա-պրոպագանդային նպատակներով: