Ամերիկյան հայտնի «Դիսքավըրի Քոմունիքեյշնս» կազմակերպությունը ստեղծել է հագուստի նոր ապրանքանիշ: Տղամարդկանց համար նախատեսված հագուստը, որը ներկայացնելու է Discovery Expedition ապրանքանիշը, մինչև այս տարվա վերջը կհայտնվի եվրոպական և ասիական շուկաներում: Իսկ կանայք ստիպված կլինեն մի քիչ սպասել. նրանց համար նախատեսված հագուստը կհայտնվի շուկայում գարնանը:
Այժմ Discovery Expedition ապրանքանիշը հագուստի վաճառքը իրականացնում է ինտերնետով: Հետագա պլանների մեջ է մտնում խանութների բացումը աշխարհի տարբեր վայրերում: Նմանօրինակ ցանց այժմ կա աշխարհում. դա National Geographic հագուստի ապրանքանիշն է։ Վերջինս էլ Discovery Expedition-ի հիմնական մրցակիցն է: