28-ամյա Եգոր Սվիրիդովը Մոսկվայի «Սպարտակի» միակ երկրպագուն չէ, որ անցած շաբաթ սպանվել է կովկասցիների կողմից:
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի մետրոյի Վոլժսկայա կայարանի մոտ երկու կովկասցիներ սպանել են «Սպարտակի» երկրպագու, 19-ամյա Պավել Կազակովին։ Նորությունների ռուսական ծառայության Մոսկվայի ՆԳ վարչության աշխատակից Վիկտոր Բիրյուկովը տեղեկացրել է, որ Կազակովը դանակի հարվածներ է ստացել և հիվանդանոց տեղափոխելուց 2 ժամ անց մահացել: Մինչև այսօր Ռուսաստանի ՆԳՆ-ն երկրորդ երկրպագուի սպանության լուրը չէր հաստատում` դրանք համարելով կեղծ տեղեկատվություն: