Թուրք-իրանական սահմանում երեկ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում երեք թուրք քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է TRT Russian հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Վանի շրջանում:
Երկու վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է:
Վիրավորներից երրորդին իրանական անվտանգության ուժերը ձերբակալել են: Այս պահին հայտնի չեն փոխհրաձգության պատճառները: