Ռուսական Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր մրցաշրջանում մեծ քանակությամբ նոր դեմքեր են հայտնվում` որոշ ակումբների մեծ ֆինանսական կարողությունների շնորհիվ: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ մրցաշրջանը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի նորեկների լավագույն տասնյակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Նորեկների լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1. Լասինա Տրաորե
2. Ռոբերտո Կառլոս
3. Մուբարակ Բուսսուֆա
4. Սամուել Էտո՛ Օ
5. Ժոազինյո
6. Յուրա Մովսիսյան
7. Դոմինիկո Կրիշիտո
8. Էմանուել Էմենիկե
9. Մանուել դա Կոշտա
10. Ժոզե Կոսեյրու