Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակման դեպքում Եգիպտոսի ժողովուրդը կկանգնի ի պաշտպանություն նրա։ Այս մասին հայտարարել է «Ալ Ազմիյա» իսլամիստական շարժման ղեկավար, շեյխ Ալա Մազի Աբուլ-Էզամը։
Վերջինս նշել է. «Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ես ֆեթվա կարձակեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ։ Իսլամական և արաբական բոլոր երկրներին միավորող «Ալ Ազմիյա» թարիքատի հետևորդները պետք է հանդես գան ի պաշտպանություն այդ մուսուլմական երկրի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, թե գնալով ավելի ակնհայտ է դառնում Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը։