Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն, Բաքվի կրթության նախարարության շենքի առջև օրերս տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ դպրոցում հիջաբի (գլխաշոր) կրելու արգելքի։ Արդյունքում մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։ Ըստ միջազգային գործակալությունների` ակցիան վերջին տարիների ամենաբազմամարդն է եղել: Բողոքի ակցիային մասնակցել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գյուղական շրջանների բնակիչները:
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը բողոքողներին ցրել է։ Գործողության մասնակիցների միջև ընդհարումներ են տեղի ունեցել, եւ երկու կողմից եղել են տուժածներ։ Ցույցի հրահրման պատճառ է դարձել վերջերս Ադրբեջանի կրթության նախարար Միսիրա Մարդանովի ունեցած ելույթը, ով գլխաշոր կրելուն դեմ էր արտահայտվել։