Փարիզում ավարտվեց ծանրամարտի 2011 թ. աշխարհի առաջնության 69 կգ քաշայինների մրցապայքարը, որտեղ մեր երկու ծանրամարտիկները` Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը, անհաջող հանդես եկան:
Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում 0 ստացավ` չկարողանալով պոկել 138 կիլոգրանը:
Սամվել Գրիգորյանը պոկում վարժությունում գրավեց 8-րդ տեղը` ցույց տալով 145 կգ արդյունք: Հրում վարժությունում Վանիկը 22-րդն էր` 171 կգ արդյունքով: Երկամարտի արդյունքներով մեր ծանրամարտիկը զբաղեցրեց 11-րդ տեղը: