ԱՄՆ նախագահի թեկնածու Միշել Բաքմանը պահանջում է Բարաք Օբամայից ներողություն խնդրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուից: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ մասնավոր զրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Նեթանյահուին սուտասան է անվանել, իսկ Օբաման ասել է, որ հոգնել է նրանից:
«Ես կոչ եմ անում նախագահ Օբամային անմիջապես ներողություն խնդրել վարչապետ Նեթանյահուից, և ենթադրում եմ, որ նախագահը պետք է առաջնորդի որակներ դրսևորի ու Սարկոզիից նույնպես պահանջի ներողություն խնդրել»,- Բաքմանի խոսքերն է մեջբերում Associated Press-ը: