Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին մեկնել է Անկարա: Ինչպես տեղեկացնում են վրաստանյան և ադրբեջանական գործալությունները` Թուրքիայի մայրաքաղաքում Խետագուրին և վրացական պետական էներգահամակարգի ղեկավար Սուլխան Զումբուրիձեն կբանակցեն Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի հետ: Կողմերը քննարկելու են վրացական և թուրքական էներգահամակարգերը միացնող Ախալցխա-Բորչխա էլեկտրափոխանցման գծի կառուցման հարցերը: