Հանրապետական և գործարար Հերման Քեյնը պայքարում է, որպեսզի ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից ներկայացվի որպես նախագահի թեկնածու: Քեյնը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների մեղադրանքները իրեն չեն ստիպի հրաժարվել նախագահական մրցավազքին մասնակցելուց:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, չորեքշաբթի Միչիգան նահանգում Քեյնը մտադիր է մասկացել նախագահական քննարկումներին, որի կենտրոնական թեմաներից կլինեն նրա դեմ ներկայացված սեռական չորս ոտնձգությունների մեղադրանքները:
Վերջին տասը օրերի ընթացքում չորս կին Քեյնին մեղադրել էին սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ, որոնք տեղի են ունեցել 1990-ական թվականներին: Սակայն նրանցից միայն մեկն է հանրությանը պատմել Քեյնի հետ տեղի ունեցած միջադեպի մասին և ասել է իր անունը` Շերոն Բիալեք:
Քեյնի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրանքներն անհիմն են: