ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքում Showtime հեռուստաընկերության կազմակերպած գերթեթևքաշային կարգի Bantamweight Tournament «Super 4» մրցաշարի շրջանակում հայազգի Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածի արծաթե գոտու համար մենամարտում պարտվեց մեքսիկացի Աբներ Մարեսին: Երկրորդ ռաունդում Դարչինյանը կարողացավ ձախից ուղիղ հարվածով Մարեսին նոկդաուն անել, սակայն Մարեսը շարունակեց մենամարտը, իսկ 7-րդ ռաունդում Վախթանգը հայտնվեց նույն վիճակում: Մնացած հինգ ռաունդներում Աբներ Մարեսը գերազանցեց վանաձորցի բռնցքամարտիկին: Մեքսիկացին հաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ: Երկու մրցավարները 115:112, 114:111 հաշվով հաղթանակը շնորհեցին Մարեսին, իսկ երրորդ մրցավարը 115:111 հաշվով հաղթող ճանաչեց Դարչինյանին: