Brand USA ընկերությունը սկսել է գովազդային արշավ և թողարկել է մասնագիտացված կայք` նվիրված զբոսաշրջիկներին և ներդրողներին, որոնք կայցելեն ոչ միայն ԱՄՆ հեռավոր վայրեր, այլ կշջագայեն ամբողջ երկրում:
Ինչպես տեղեկացնում է Marketing-ը, այդ արշավի շրջանակներում ԱՄՆ-ը կունենա զբոսաշրջության նոր լոգոտիպ` բազմաթիվ գունավոր USA գրություններով, որոնք խորհրդանշում են այն վայրերը, որոնք նրանք այցելել են:
Զբոսաշրջիկներին և ներդրողներին առաջարկում են ընտրել զբոսաշրջություն ըստ ճաշակի` կախված այն բանից, թե ինչ են ուզում տեսնել:
Սպասվում է, որ ԱՄՆ գովազդային արշավը կսկսվի 2012 թվականի մարտին: Արշավի հայեցակարգը մշակել է JWT գովազդային գործակալությունը:
Brand USA ընկերությունը հայտարարել է, որ այդկերպ այցելուների թիվը երկրում կշատանա: Այն նաև կհանգեցնի ԱՄՆ տնտեսության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: