Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Բարոյական ճակատի ֆիզիկական ուրվականը

Վրաստանի «Կվիրիս պալիտրա»` «Շաբաթվա ներկապնակ» անունը կրող պարբերականը 477 հարցվածների շրջանում իրականացրած սոցիոլոգիական հարցման միջոցով փորձել է պարզել, թե պետությունների առաջնորդներից ո՞վ է հանդիսանում Վրաստանի հանդեպ առավել դրական տրամադրվածը:
Սոցհարցման տվյալները Հայաստանի համար ի ցույց են դնում բավական մտահոգիչ մի պատկեր:
Ամենավերջին` 9-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը փաստացի նշանակում է, որ վրացական պարբերականի անցկացրած հարցման համաձայն` Հայաստանի նախագահը այդ երկրում ընկալվում է որպես Վրաստանի հանդեպ առավել քիչ դրական տրամադրված, իսկ եթե ավելի պարզ ասենք` ուղղակի բացասական տրամադրված պետության ղեկավար: Հարկ է նշել, որ վրացական լսարանի շրջանում անցկացված հարցման ցանկում Սերժ Սարգսյանին գերազանցել են, այսինքն` վրացիների համար իրենց հանդեպ առավել դրական տրամադրված լիդերներ են ճանաչվել Լուկաշենկոն, Յանուկովիչը, Ալիեւը: Դե, արեւմտյան լիդերների մասին խոսելն ավելորդ է: Այդպիսով, վրացական աղբյուրը, որին ցիտում է ռուսական «Ռեգնումը», փաստացի, ներկայացնում է մի պատկեր, ըստ որի Վրաստանի դրկից Հայաստանի նախագահը այդ երկրի հանրության շրջանում վստահություն չի վայելում: Սակայն ամենից մտահոգիչն այն է, որ այդ արդյունքը երեւի թե շատ քչերի մոտ է զարմանք առաջացնում:
Հայ-վրացական հարաբերության մասին վերջին շրջանում բավականաչափ խոսվեց` նկատի ունենալով այդ երկրի արտգործնախարարի այցը Հայաստան եւ թե՛ Ջավախքի, թե՛ Հայաստանում ռուսական ռազմակայանների վերաբերյալ նրա արած բավական հետաքրքրական ու սկանդալային հայտարարությունների պարագան: Բայց այդ ամենով հանդերձ, երբ պաշտոնական հայտարարություններում հարկ է լինում բնորոշել հայ-վրացական հարաբերությունը, երկու երկրների իշխանությունները տալիս են բավական բարեկամական եւ ջերմ գնահատականներ: Մինչդեռ երբ արդեն պետք է խոսեն կոնկրետ խնդիրներից կամ պետք է խոսեն այլ ամբիոններում եւ այլ լսարանների համար, հայտարարությունների բովանդակությունը, հատկապես վրացական կողմում, կտրուկ փոխվում է: Ակնհայտ է, որ վրացական կողմը ունի տագնապի երկու աղբյուր` նախ այն, որ Ռուսաստանը Հայաստանի վրա իր մեծ ազդեցությունը կարող է բանեցնել Վրաստանին տարբեր տեսակի անախորժություններ պատճառելու համար, եւ մյուսն էլ` ինչ-որ չափով «ինքնավար», իսկ ինչ-որ չափով էլ այդ առաջին «ռուսական» պատճառից բխող պատճառ է` Ջավախքի հարց: Ահա այդ տագնապները Վրաստանին հիմք են տալիս պարբերաբար կոշտ ժեստեր անել Հայաստանի հանդեպ, որպեսզի Հայաստանի իշխանությունը չտրվի այդ հարցերը շահարկելու գայթակղությանը: Հայաստանի իշխանությունն էլ, մեծ հաշվով, դիմանում է եւ գայթակղությանը չի տրվում: Սակայն ակնհայտ է, որ այդօրինակ հիմքեր կամ այդօրինակ շրջանակի վրա կառուցված կամ պահվող հարաբերությունը չի կարող երկար ժամանակ լինել հարթ եւ սահուն, չհարուցել երկկողմ սկանդալներ: Բանն այն է, որ հայ-վրացական տիրույթում ակնհայտորեն կան խնդիրներ, եւ եթե դրանց մասին չի խոսվում բարձրաձայն եւ չեն որոնվում փոխադարձ լուծումներ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների ուղղակի ջանքով, ապա վաղ թե ուշ այդ խնդիրները հնարավոր է լինելու շահարկել երրորդ կողմից` լինի դա Ռուսաստանը, Թուրքիան, թե Ադրբեջանը: Ի վերջո, վրացական պարբերականի սոցհարցման տվյալը երրորդ երկրից չէ, որ ստացվել է, այլ ի հայտ է եկել վրացական հասարակության կարծիքը ուսումնասիրելուց: Իսկ եթե հարեւան երկրների միջեւ անվստահությունը հանրային տիրույթում է, ապա իշխանությունները որքան էլ փորձեն բարեկամ ձեւանալ, միեւնույն է, իրավիճակը վաղ թե ուշ թելադրելու է իրենը: Արժե՞, արդյոք, ձեւական գրկախառնությունների տրվել` հոգու խորքում սպասելով, թե ե՞բ եւ որտե՞ղ կարող է ինչ-որ խնդրի պայթյուն տեղի ունենալ, եթե դրա փոխարեն հնարավոր է պարզապես անկեղծանալ թե՛ միմյանց, թե՛ հասարակությունների հանդեպ: Այդ առումով, օրինակ, հատկանշական է, որ Եվրամիության Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Փիթր Սեմնեբին, երկու օր առաջ ռուսական մամուլին տված հարցազրույցում խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին, նշում է հարեւանների հետ այդ առումով խորհրդակցելու եւ նրանց մոտ կասկածները ցրելու անհրաժեշտության մասին, որ այդ ռազմակայանները նրանց սպառնալիք չեն: Այսինքն` Վրաստանի շաբաթներ առաջ արտահայտած մտահոգությունը, թե ռուսական ռազմակայանները սպառնալիք են Վրաստանի անվտանգությանը, Եվրամիությունն անհիմն չի համարում: Բայց դրանից բացի, փաստորեն, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ակնարկում է, որ Հայաստանն առ այսօր, իսկ օգոստոսից անցել է արդեն մոտ երեք ամիս, չի ցրել Վրաստանի մտահոգությունն այդ կապակցությամբ:
Պատահակա՞ն է, արդյոք, որ հիմա Վրաստանն է ի ցույց դնում մի սոցհարցում, որը, թերեւս, Հայաստանի իշխանությանը պետք է տա մտահոգվելու տեղիք: Եթե մի երկրում, որտեղով անցնում են մեր հիմնական կոմունիկացիաները, որոնք մեզ կապում են աշխարհի հետ, հանրային մակարդակով անվստահություն կա մեր երկրի ղեկավարի հանդեպ, ապա կարելի է ասել, որ դա արդեն նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթ է: Ավելին, սոցհարցման ներկայիս տվյալը, փաստացի, վկայում է նաեւ, որ օրինակ` Վրաստանի արտգործնախարարի վերջերս Հայաստան կատարած այցը, փաստորեն, անցել է ապարդյուն, այլապես հազիվ թե Հայաստանի նախագահը վրացիների վստահության ցանկում լիներ վերջինը: Փաստացի, ակնհայտ է, որ Հայաստանի համար «երրորդ ճակատ» արտահայտությունը տվյալ պարագայում բավական ակտուալ խնդիր է եւ գոնե լիցքերի, «էներգետիկայի», «բարոյական» իմաստով այն արդեն իսկ գոյություն ունի կամ առնվազն սկսել է ձեւավորվել: Բարեբախտաբար, ֆիզիկական արտահայտությունից դեռ հեռու ենք, բայց այդօրինակ իրողությունները, որոնք պարբերաբար սպրդում են հայ-վրացական տիրույթում, նույնիսկ եթե դրանք ինչ-որ «մութ» ուժերի պատվերներ են, ջուր պղտորելու նեղանձնական կամ խմբակային, կամ էլ ավելի լայն ֆորմատի ջանքեր, անխուսափելիորեն արդեն սկսում են հարց առաջացնել, թե ինչքա՞ն ենք հեռու դրանից եւ արդյո՞ք այդ տարածությունը ժամանակի ընթացքում չի սկսել մեզ համար աննկատ կրճատվել: Ժամանակն է ուշադրություն դարձնել այն խորքային միտումներին, որ կարծես թե սկսել են հայ-վրացական տիրույթում ավելի ու ավելի հաճախ զգացնել տալ իրենց: Ի վերջո, տարածաշրջանային նոր իրավիճակում անհրաժեշտ է նորովի դիտարկել նաեւ հայ-վրացական հարաբերությունը, որովհետեւ եթե դրանում նույնիսկ ոչինչ չի փոխվել, ապա միայն ռակուրսի փոփոխությունն արդեն բավարար է, որ շատ բաներ երեւան նոր լույսի ներքո: Թեկուզ նույնը, բայց անհրաժեշտ է մի լավ տնտղել նոր ռակուրսից, անցանկալի անակնկալներից ապահովագրվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում