Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր Թեհրանում կայացած գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ 5000 ատոմային ռումբ ունեցող ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է ատոմային ռումբի ստեղծման մեջ.
«Իրանին անհրաժեշտ չէ միջուկային զենք, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ին։ Եթե ԱՄՆ-ը ցանկանա պատերազմել իրանական ժողովրդի դեմ, ապա նա խորապես կզղջա դրա համար։ Թեհրանը չի հանդուրժի իր միջուկային ծրագրին ուղղված որևէ մեղադրանք։
ԱՄՆ-ն ասում է, որ Իրանը ցանկանում է ստեղծել ատոմային ռումբ։ Սակայն ԱՄՆ-ը պետք է քաջ գիտենա, որ մեզ անհրաժեշտ չէ ունենալ դա։ Մենք նախընտրում ենք գործել՝ ղեկավարվելով խելքով ու տրամաբանությամբ։ Յուրաքանչյուր երկիր, ով երբևէ պատերազմել է իրանական ժողովրդի դեմ, արդյունքում խորապես զղջացել է դրա համար»։
Հիշեցնենք, որ երեկ էլ եգիպտական «Ալ-Ահբար» թերթին տված հարցազրույցում Ահմադինեժադը հայտարարել էր, որ 300 միջուկային մարտագլխիկ ունեցող Իսրայելն տարածաշրջանային ավելի մեծ սպառնալիք է, քան միջուկային ռումբ չունեցող Իրանը։