ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ «Հայոց Համազգային Շարժում» կուսակցությունը «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ դիմումներ է հղել Եվրամիության գործադիր մարմնին եւ ԱՄՆ կառավարությանը, որպեսզի վերջիններս իրենց երկրներ մուտքի վիզաներ չտրամադրեն «Մարտի 1»-ի գործով կեղծ մեղադրանքները պաշտպանած դատախազներին, դատավորներին եւ կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին: