Երեկ Մոսկվայում սպանվել է հայազգի գործարար, «Լուդինգ – ՍՊԲ» ընկերության ղեկավար Արա Խաչատրյանը: Նրա դին հայտնաբերել են հրազենային վնասվածքներով Մոսկվայի կենտրոնում: Ինչպես փոխանցում է ռուսական Известия թերթի կայքը, այս ընկերությունը 1993թ. զբաղվում է ալկոհոլային արտադրանքի ներկրմամբ: Այն գործում է ՌԴ 21 մարզերում:
Գործարարի դիի նկարները հրապարակել է LifeNews-ը: Կայքը հայտնում է, որ դին հայտնաբերել են մեկ օր անց: հայտնի է, որ նա այստեղ է ժամանել հինգշաբթի երեկոյան, մեքենան ամբողջ օրը կանգնել է այդտեղ միացված լույսերով, և միայն ուրբաթ երեկոյան հայտնի է դարձել հանցագործության մասին:
Հայտնի է նաև, որ «Լուդինգ» ընկերությունը զբաղվում է ալկոհոլի, հատկապես կոնյակի ներկրմամբ Հայաստանից: «Լուդինգ» ընկերությունը հանդիսանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնայկի կոմբինատի պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանում:
Այս ընկերությունը բազմաթիվ անգամ հովանավորել է հայկական աստղերի համերգները Ռուսաստանում: