Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար իր հրաժարականի օրը մղձավանջային է եղել. բանն այն է, որ նա փորձել է գնալ նախագահական և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Եթե նախկինում նա իր մեքենայով անարգել մտնում էր նախագահական, ապա այդ օրը ոչ միայն իր մեքենան, այլև իրեն թույլ չեն տվել ներս մտնել: Իսկ երբ երեկոյան ՀՀԿ-ում հավաքվել են, և Գագիկ Բեգլարյանը գնացել է ՀՀԿ, Սերժ Սարգսյանը միտումնավոր չի եկել կուսակցության շենք և հասկացնել է տվել` քանի Բեգլարյանն այնտեղ է, ինքը չի ներկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Մոտ կես ժամ սպասելուց հետո Բեգլարյանը հեռացել է ՀՀԿ շենքից, և միայն դրանից հետո է Սերժ Սարգսյանը մտել կուսակցության շենք: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գագիկ Բեգլարյանը երեկ իր ամենամերձավոր շրջապատի հետ հանդիպում է ունեցել «Բելաջիո» ռեստորանում. «սխոդկային» եղել են մարդիկ, որոնք առանցքային դերակատարում են ունեցել նրա կյանքում:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի