ԱՄՆ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, սևամորթ Հերման Քեյնը, որը պատրասվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին, արդեն չորրորդ անգամ մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս անգամ Քեյնին մեղադրում է Շարոն Բիալեքը, որը, ի տարբերություն իր նախորդների, մամուլի ասուլիս է հրավիրել և այդ մասին հայտարարել հրապարակավ: Նրա խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնում 14 տարի առաջ, երբ ինքը աշխատանք գտնելու խնդրով դիմել է Քեյնին:
Քեյնի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ այդ մեղադրանքները հիմնավորված չեն:
Հիշեցնենք, վերջին հետազոտությունների համաձայն` Քեյնը ֆավորիտ է համարվում առաջիկա նախագահական ընտրություններում: