Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Հայ դատն ու Քիմ Քարդաշյանի կրծքերը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ «ծափահարում են Քիմ Քարդաշյանին» այն բանի համար, որ վերջինս Twitter սոցիալական ցանցի իր 5.5 միլիոն երկրպագուներին կոչ է արել դիմել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որպեսզի վերջինս քվեարկության դնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը աշխարհին հայտնի է իր մարմնով, իսկ նրա հռչակի գագաթնակետը պոռնոհոլովակն էր, որտեղ պատկերված էր նրա սեռական հարաբերությունն ընկերոջ հետ: Այդ հոլովակը հայտնվել էր ինտերնետում` մեծ հռչակ բերելով Քիմին: Եվ ահա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մնացել է այդ պոռնոաստղի հույսին, ինչին էլ ծափահարում են ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունները: Դժվար է ասել, այս ամենը ծիծաղի, թե լացի առիթ է: Իհարկե, ծիծաղի առիթ կլիներ, եթե խոսքը չվերաբերեր հայ ազգի համար բավական նուրբ և խորհրդանշական այդ հարցին, որը ունի թե՛ բարոյական, թե՛ քաղաքական մեծ նշանակություն: Եվ քանի որ հարցն այդպիսին է, ապա աշխարհին իր մարմնով հայտնի աստղի հույսին դրա մնալը արդեն ոչ թե ծիծաղի, այլ լացի տեղ է: Իհարկե, կասկած չկա, որ Քիմ Քարդաշյանը կրծքով է պաշտպանելու և հետամուտ լինելու Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ավելին, գրեթե կասկած չկա, որ նա այդ գործում շատ ավելի մեծ հաջողության կարող է հասնել, քանի որ նրա 5.5 միլիոն երկրպագուները Քիմի մոգական ազդեցության ներքո, առանց անգամ հասկանալու էլ, թե ինչ բան է ցեղասպանությունը, ինչին է այն վերաբերում, ընդհանրապես ինչ է հարցի էությունը, նամակներով կողողեն Նենսի Փելոսիին: Եվ եթե նա տեղի տա և Քիմը հաջողությունների հասնի, ապա ըստ երևույթին ամերիկահայկական լոբբիին այլ բան չի մնում, քան դիմել պլաստիկ վիրահատության և լոբբիստական գործունեության մեջ լայն կիրառում տալ սիլիկոնին: Իսկ ընդհանրապես, այդ ամենը խոսում է այն մասին, թե իրականում ինչպիսին է այն նշաձողը, որին մենք ձգում ենք որպես ազգ, որպես խնդիրներ ձևակերպելու, առաջադրելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու ունակ հանրույթ, որն ունի միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող կենտրոնակայան, ինչն ընդունված է անվանել պետություն: Այդ նշաձողն այնքան ցածր է, որ այդ ամենով հանդերձ, այն հսկայական ռեսուրսներով հանդերձ, որ ծախսվել ու ծախսվում են իբր ԱՄՆ-ում Հայաստանի շահը առաջ տանելու և սպասարկելու համար, մեր պետական և ազգային շահից բխող կարևորագույն խնդիրը մնացել է Քարդաշյանի կրծքերի հույսին, որին արդեն ծափահարում են ամերիկահայ լոբբիստները: Որևէ խնդիր չկա Քիմ Քարդաշյանի գործունեության հետ կապված` որպես շոու-բիզնեսի մասնակից: Դա նրա անձնական գործն է, նրա ընտրությունը: Խնդիրն այն է, որ նրա այդ անձնական գործը դառնում է Հայաստանի և հայության պետական ու ազգային շահի գործիք` վկայելով, որ «փամփուշտ ալ չունենք» կամ «մեր զենքը մեր կուրծքն» է, ընդամենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում