Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Խաղասեղանին է Ռուսաստանի վարկանիշը»

Հակառակ դեպքում բանակցային գործընթացը լիովին նոր փուլ կտեղափոխվի
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական, Ադրբեջանի Եվրոպական ինտեգրացիայի ազգային կոմիտեի համանախագահ, քաղաքագետ Էլդար Նամազովը:
– Պարոն Նամազով, Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն, որով Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունեցին համանախագահող պետությունների ղեկավարների բացահայտած կարգավորման վեց սկզբունքները: Այս հայտարարությունը կարո՞ղ է նպաստել կարգավորման գործընթացում նոր փուլի մեկնարկին, թե՞ ընդհակառակը:
– Աստանայի արդյունքները երկակի տպավորություն են թողնում: Մի կողմից դրական փաստ է, որ ընդունվել է հնգակողմ համատեղ հայտարարություն ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: Սրա դրական կողմը այն է, որ առաջին անգամ ոչ միայն համանախագահները, այլև` երկու երկրների նախագահները հայտարարել են կարգավորման այդ սկզբունքները պաշտպանելու մասին: Սակայն համատեղ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց երկու երկրների նախագահները բավական կոշտ հայտարարություններով հանդես եկան իրենց հրապարակային ելույթներում: Այդ իսկ պատճառով Աստանայից կարելի է ստանալ երկակի տպավորություններ, և այժմ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի հետագա ընթացքը համապատասխանի համատեղ հայտարարության ոգուն, այլ ոչ թե երկու երկրների ղեկավարների հրապարակային ելույթներին:
– Վերջին երկու տարիներին Ռուսաստանի նախագահի հովանու ներքո արդեն կարծես յոթ հանդիպում է անցկացվել Սարգսյանի և Ալիևի միջև: Ի՞նչ եք կարծում` Ռուսաստանն իսկապես ձգտո՞ւմ է հակամարտության վերջնական կարգավորման, թե՞ սա առավելապես տարածաշրջանում հակամարտության նկատմամբ առաջնորդի դերը պահպանելու PR քաղաքականություն է: Եվ` համամի՞տ եք այն տեսակետին, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանը զիջել է Ռուսաստանին:
– Ուշագրավ էր այն, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, Աստանայից հետո խոսելով ԼՂ կարգավորման մասին, նշեց, որ Ռուսաստանի նախագահը կազմակերպել է` «կարծես թե յոթ հանդիպում»: Այսինքն` ՌԴ ԱԳ նախարարը չի էլ հիշում, թե քանի հանդիպում է կազմակերպել իր նախագահի համար` Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ… Սա ևս խորհրդանշական է, ինչը վկայում է այն մասին, որ հավանաբար այդ հանդիպումներից ոչ բոլորն են արդյունավետ եղել, որ անգամ այդ հանդիպումների քանակը չի հիշում նույնիսկ այդ երկրի արտգործնախարարը: Ինչ վերաբերում է ռուսական նախաձեռնությանը` այն մշտապես «երկսայր մահակի» նման է: Ռուսաստանը պարտավորություն վերցնելով այդ հարցում` նաև պատասխանատվություն է վերցնում: Եթե այդ նախաձեռնությունը ցանկալի արդյունք չի տալիս, դա արդեն բացասական գործոն է ոչ միայն հակամարտող կողմերի համար, այլև միջնորդի համար, ով նման պատասխանատվություն է կրում: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով Ռուսաստանի դերը նախկին խորհրդային տարածքում, կարելի է ասել, որ դա ոչ միայն նախաձեռնություն է, այլև Ռուսաստանի ազդեցության թեստ է, թե որքան է ուժեղ նրա ազդեցությունը և որքանով է Ռուսաստանը օգտագործում իր ազդեցությունը բարի նպատակների համար: Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահը պակաս հետաքրքրված չպետք է լինի բանակցային գործընթացում առաջընթացով, քան Ադրբեջանի և Հայաստանի նախագահները, քանի որ խաղասեղանին է Ռուսաստանի վարկանիշն է, տարածաշրջանում նրա ազդեցությունն է և իրական ձգտումների հարցը: Այդ իսկ պատճառով այսքան տարի կարգավորման գործընթացը հասցնել նրան, որ անգամ արտգործնախարարը չի կարողանում ճշգրիտ հաշվել հանդիպումների քանակը և դրա հետ մեկտեղ որևէ արդյունք չարձանագրել` իհարկե, դա անցանկալի կլիներ:
Ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը հավանաբար որոշակի քայլեր կձեռնարկի կարգավորման գործընթացում արդյունքներ արձանագրելու համար, հակառակ դեպքում գտնում եմ, որ բանակցային գործընթացը լիովին նոր փուլ կտեղափոխվի: Հավանաբար դրանք արդեն չեն լինի Մադրիդյան սկզբունքները, այլ արդեն «ճանապարհային քարտեզ» կամ դրա նման որևէ բան կլինի, և այդ նախաձեռնությամբ գործընթացը նոր պայմաններում կանցնի արդեն այլ կողմի ազդեցությանը: Հայտնի է, որ հենց Միացյալ Նահանգները մեծ վարպետ է, «ճանապարհային քարտեզներ» կազմելու միջազգային մեծ փորձ ունի, ինչպես արաբաիսրայելական կարգավորման ընթացքում, այդպես էր նաև վերջերս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձի դեպքում:
– Պարոն Նամազով, ինչպե՞ս եք գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Վերջերս շատ է հնչում այն համոզմունքը, որ երկու երկրների միջև առկա են որակապես այլ մակարդակի հարաբերություններ:
– Եթե դիտարկենք Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները մյուս խնդիրներից դուրս, ապա այդ հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են բավականին դրական: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի համատեքստում` ես կասեի, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը գտնվում է բավական բարդ իրավիճակում, քանի որ Ռուսաստանին Հայաստանի հետ կապում են ոչ միայն դարավոր կապեր, այլև կոնկրետ միջպետական համաձայնագրեր, անվտանգության, պաշտպանության համատեղ համակարգ, ռազմական համաձայնագրեր ռազմաբազաների վերաբերյալ և այլն: Այս տեսանկյունից հայ-ռուսական հարաբերությունները ավելի խորն են, ինտեգրված են միմյանց, քան Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները: Բայց Ադրբեջանը շատ պետությունների համար, այդ թվում և Ռուսաստանի, առանցքային պետություն է Հարավային Կովկասում, որովհետև դա մի երկիր է, որը մեծ տարածք ունի, մեծ բնակչություն, տնտեսական մեծ ներուժ ունի հատկապես էներգետիկ ծրագրերի առումով, ինչը Ռուսաստանի համար չափազանց կարևոր հանգամանք է: Եվ իհարկե, Ադրբեջանը ևս գտնվում է այն երկրների շարքում, որի հետ Ռուսաստանը կուզենար առանձնահատուկ հարաբերություններ ունենալ: Այս եռանկյունու մեջ իրական պրոբլեմը, որը խոչընդոտում է լիարժեք համագործակցությանը, հանդիսանում է ղարաբաղյան կարգավորումը: Ռուսաստանի ներկայիս իշխանությունը մի կողմից պետք է լավ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, մյուս կողմից` պետք է ամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը, իսկ դրա համար անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
– Ի՞նչ եք մտածում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճակատագրի մասին: Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդիրը փակուղային դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
– Ես համոզված եմ, որ մենք վաղ թե ուշ կհանգենք մի փուլի, երբ կնստենք սեղանի շուրջ, կխոսենք, կքննարկենք այդ խնդիրները երեքով` Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը: Ես վեց-յոթ տարի առաջ հանդես եմ եկել նման գաղափարով, բայց այդ ժամանակ ե՛ւ փորձագետները, ե՛ւ դիվանագետները պատրաստ չէին ընկալելու այդ գաղափարը: Ես հուսով եմ, որ մենք ականատեսը կդառնանք, որ մի օր կստորագրվի ոչ միայն հայ-թուրքական առանձին «ճանապարհային քարտեզ» կամ առանձին ադրբեջանա-հայկական, այլև կստորագրվի հստակ «ճանապարհային քարտեզ» մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորման առնչությամբ, որտեղ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը միասին մասնակցություն կունենան այդ գործընթացում:
Զրույցը վարեց` Էմմա Գաբրիելյանը Թբիլիսիից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում