Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Սերժ Սարգսյանը փոխում է կադրերն ու հարվածում ԲՀԿ-ի՞ն

Թող տարօրինակ չթվա, սակայն Հայաստանի իշխանական համակարգում տեղի ունեցող կադրային «ցունամին», որը կարծես թե ունի առաջիկա օրերին շարունակվելու ակնհայտ նախանշաններ և նախադրյալներ, քաղաքական առումով առաջին հարվածը կարող է հասցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Արդեն իսկ խոսակցություններ, գնահատականներ, վերլուծություններ են լինում այն մասին, որ կադրային փոփոխությունների ալիքը Սերժ Սարգսյանը որպես հմտորեն իրականացվող քարոզչական տեխնոլոգիա, բնականաբար իր շրջապատի ջանքով, օգտագործում կամ ծառայեցնում է իր վարկանիշային աճին: Ասել, թե դա ապարդյուն գործ է, թերևս տեղին չէ: Իհարկե, Հայաստանի հասարակությունն այսօր գիտակցական և քաղաքական ընկալումների այն մակարդակում չէ, որ կադրային փոփոխություններով հնարավոր լինի մարդկանց մոլորեցնել և փոխել նրանց վերաբերմունքը իշխանական համակարգի և դրա գլուխ կանգնած Սերժ Սարգսյանի հանդեպ: Սակայն նաև աներկբա է, որ կադրային փոփոխությունները կարող են հանրության որոշակի շրջանակներում որոշակիորեն առկախել իշխանության և մասնավորապես Սերժ Սարգսյանի հանդեպ մերժողական, բացասական վերաբերմունքը: Կադրային փոփոխությունները կարող են ընկալվել ինչ-որ բանի սկիզբ, ինչ-որ փոփոխության մեկնարկ կամ նախանշան, ինչը, բնականաբար, դրական կընկալվի հանրության տարբեր շերտերում: Դրան կնպաստի նաև այն, որ քաղաքական իմաստով հանրությունն այժմ չունի բևեռացվածության այն աստիճանը, որ լինում է, օրինակ, անմիջականորեն ընտրական փուլերի շեմին: Այդ իմաստով կարծես թե միարժեք է, որ կադրային փոփոխությունների տոնուսը պահելու դեպքում Սերժ Սարգսյանը կարող է իր համար վարկանիշային որոշակի կապիտալ կուտակել առաջիկա խորհրդարանի ընտրության շեմին: Այդ ընտրությանը Սերժ Սարգսյանն անմիջապես չի մասնակցի, բայց անկասկած է, որ դա լինելու է հենց նրա ընտրությունը: Դա առաջին համապետական ընտրությունն է, որ նա պետք է անցկացնի, հետևաբար այդ ընտրությանը Սերժ Սարգսյանին պետք է իրավիճակի կատարյալ տիրապետում և կատարյալ հաղթանակ, որպեսզի նախագահի ընտրությունից առաջ նա ունենա առնվազն ներհամակարգային լեգիտիմություն: Ընդ որում, կատարյալ հաղթանակ ասվածը ամենևին չի վերաբերում ՀՀԿ համար նկարվելիք ձայների տոկոսին: Խոսքն այն մասին է, որ խորհրդարանի ընտրության գործընթացը և ստացվող պատկերը պետք է բխեն Սերժ Սարգսյանի նախանշած տրամաբանությունից, լինեն նրա սցենարով: Իսկ թե նա արդեն ինչպես կբաժանի գույները և ինչ ներկապնակ կստանա, դա արդեն այլ հարց է: Կարևորը Սերժ Սարգսյանի համար այն է, որ բոլորը համոզված լինեն, որ ինքը հենց այն է ստացել, ինչ ուզում էր:
Մինչդեռ իրավիճակը ամենևին նախկինը չէ, ժամանակները այլ են, պահանջներն ու մարտահրավերները` այլ, քաղաքական սուբյեկտները և նրանց հնարավորությունները` այլ: Սերժ Սարգսյանն ինքն էլ լավ գիտակցում է, որ բռնության արդյունավետությունն ավելի ու ավելի նվազում է, և ավելի ու ավելի մեծանում է դրա վտանգավորությունը հենց բռնություն կիրառողի համար: Ահա թե ինչու նա ստիպված կլինի հանուն անձնական վարկանիշի զոհել համակարգային որոշակի դերակատարների, յուրային շատերին գցել` սեփական անձը բարձրացնելու համար: Իսկ որ խորհրդարանի ընտրության ՀՀԿ-ական քարոզչությանը շեշտը կրկին դրվելու է Սերժ Սարգսյանի վրա` թերևս կասկած չկա: Առավելագույնը, նրան կարող է «ասիստենտ» ընտրվել Տիգրան Սարգսյանը:
Այդպիսով, Սերժ Սարգսյանի վարկանիշային այդ աճի քաղաքական հարվածն առաջինը իջնելու է «Բարգավաճ Հայաստանի» վրա: Թվում է, թե առաջին հարվածը ուղղվելու է Հայ ազգային կոնգրեսին, որը իշխանության հիմնական ընդդիմությունն է: Տրամաբանությունն էլ հուշում է, որ եթե իշխանության, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի վարկանիշը բարձրանում է, ապա վատանում է նրա հրաժարականը պահանջող և երկրում իրավիճակի փոփոխությունը դրանով պայմանավորող քաղաքական ուժի գործը: Սակայն իրավիճակը ունի նրբերանգներ, որոնք այդ տրամաբանությանը այդքան էլ լայն դաշտ չեն բացում: Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսն ունի բավական հստակ ընտրազանգված, որը Սերժ Սարգսյանի և նրա վարչակարգի մասին ունի հստակ և անշրջելի գնահատական: Կադրային փոփոխությունները ի վիճակի չեն լինի փոխելու այդ ընտրազանգվածի վերաբերմունքը: Այնպես որ, Կոնգրեսը, մեծ հաշվով, կորցնում է ոչ թե այն, ինչ ունի, այլ այն, ինչ կարող էր ունենալ: Իսկ ահա «Բարգավաճ Հայաստանը» կորցնում է այն, ինչ ունի: ԲՀԿ-ն իր ընտրազանգվածը ձևավորում է ՀՀԿ ֆոնին առանձնանալու միջոցով: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իրեն մրցակից էր ընտրել ոչ թե Հայ ազգային կոնգրեսին, այլ ՀՀԿ-ին, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ն առավելապես այդ ուժի հետ է համեմատվել հանրային տարբեր շերտերի հետ հարաբերվելիս: Եվ դա նաև բնական է, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիտակցում է, որ ինչ էլ անի, իրեն ընկալելու են որպես իշխանական ուժ: Հետևաբար անիմաստ է արմատական ընդդիմության հետ ոտք գցելը և ընտրազանգված հնարավոր է ձևավորել միայն իշխանությունից կամ իշխանության մեջ շահեկանորեն տարբերվելու միջոցով: Հենց այդ գործով էր զբաղված ԲՀԿ-ն` տարբեր առիթներով և խողովակներով ցույց տալով, որ ՀՀԿ կադրերը կոմպետենտ չեն, կոռումպացված են, ունեն վատ վարկանիշ, դեմ են «ժողովրդի համար» սկզբունքին:
Ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը կադրային տեխնոլոգիաների միջոցով կարողանում է որոշակի աուրա ստեղծել, որ այլևս չեն հանդուրժվում այն կադրերը, որոնք հանրության մոտ ունեն վատ համբավ, դրանով նա առաջին հերթին հարվածում է այդ վատ համբավը խաղարկելով սեփական ընտրազանգված ձևավորելու ԲՀԿ մարտավարությանը: Այսինքն` Սերժ Սարգսյանը չեզոքացնում է այն տարբերությունը, որ ՀՀԿ և ԲՀԿ միջև փորձում է ցույց տալ «Բարգավաճ Հայաստանը»: Ահա թե ինչու եմ ասում, որ քաղաքական առումով ամենամեծ հարվածը հասնում է «Բարգավաճ Հայաստանին»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, «պայթեցնում» է այդ կուսակցության մարտավարության առանցքը: Պատրա՞ստ է, արդյոք, «Բարգավաճը» այդպիսի շրջադարձի: Դատելով այն բանից, որ ԲՀԿ-ն չափազանց լուռ և զուսպ է արձագանքում իշխանության մեջ տեղի ունեցող գործընթացներին, թեև հանդիսանում է երկրորդ ուժը իշխանության մեջ, թերևս կարելի է ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնվում է նոր իրավիճակը հասկանալու և անելիքի հարցում կողմնորոշվելու վիճակում: Եվ այս պարագայում արդեն, ՀՀԿ հետ վերջնականապես և անդառնալիորեն չնույնականալու համար «Բարգավաճ Հայաստանին» ընդհանրապես այլընտրանք չի մնում. կամ նա անցնում է առավել արմատական և կոնկրետ քննադատության և դուրս գալիս կոալիցիայից, կամ եթե մնում է կոալիցիայի մեջ, ապա վերջնականապես նույնականանում է ՀՀԿ հետ, քանի որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ին կարծես թե զրկում է տարբերվելու միակ հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում