Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեր ազգային հավաքականը 5-րդ տուրում 3.5:0.5 հաշվով գեղեցիկ հաղթանակ տանելով Սլովենիայի ընտրանու նկատմամբ, բարելավեց իր մրցաշարային գործերը` հանգրվանելով 6-րդ հորիզոնականում` վաստակած 7 միավորով: 7-ական միավոր ունեն նաև Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ռուսաստանի ազգային հավաքականները, սակայն մեր թիմը վերջիններիս գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով:
5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը Բուլղարիայի հավաքականն է` Վեսելին Տոպալովի գլխավորությամբ: Մեր ընտրանին Բուլղարիայի թիմին զիջում է 2 միավորով:
Մրցաշարային աղյուսակի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող հավաքականները ունեն հետևյալ արդյունքները.
1. Բուլղարիա 9 մ
2. Ռումինիա 8 մ
3. Ադրբեջան 8 մ
4. Ֆրանսիա 8 մ
5. Հունաստան 8 մ
6. Հայաստան 7 մ
7. Գերմանիա 7 մ
8. Իտալիա 7 մ
9. Իսպանիա 7 մ
10. Ռուսաստան 7 մ