Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Որոշ նորանկախ պետություններ, «օբյեկտիվորեն ստանալով» անկախություն և չանելով անհրաժեշտ բարեփոխումներ` կառուցվածքային, սեփականության ինստիտուտի զարգացման առումով, մոռանալով ընդամենը հինգ տարի առաջ կատարվածը, պատրաստ են ԽՍՀՄ-ի նման ցանկացած նոր քաղաքական կոնգլոմերատի կամ տարբեր վասալային հարաբերությունների ստեղծման իրենց ավագ եղբոր հետ, որովհետև դա իրենց նոմենկլատուրային թույլ կտար պահպանել ունեցածը: Խոսքն առաջին հերթին իշխանության պահպանման մասին է, անկախ նրանից` խնդիրն ընկալվո՞ւմ է որպես այդպիսին, թե՞ ոչ»:
Այս միտքն իմ կողմից ասվել է 1996թվականին: