Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Միևնույն գետի սինդրոմը

Չինացիներն ասում են, որ անհնար է միևնույն գետ մտնել երկու անգամ: Նրանք նկատի ունեն, որ գետը միշտ հոսում է, ու այն ջուրը, որի մեջ մտնում ես, անցնում է, և այլևս գետը մտնելիս առնչվում ես նոր ջրի:

Այս օրերին Հայաստանում շատերն առնվազն սկսել են մտորել 1998թ.-ի իշխանափոխության տարբերակի և դրա հնարավոր կրկնության մասին:
Այդ «հիշողությունների» կամ մտորումների պատճառը Հայաստանում բավականին թեժացող ներքաղաքական, ներիշխանական իրավիճակն է: Կարո՞ղ է, արդյոք, առկա իրավիճակը հանգեցնել ներիշխանական այնպիսի հակասությունների, որոնք դառնան 1998թ.-ի նախադեպի կրկնության պատճառ: Խոսքն այն մասին է, որ սրվեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հակասությունները, ու դա պատճառ դառնա, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության մեջ ունեցած իր մարդկային ռեսուրսի և տնտեսության մեջ ունեցած ֆինանսական ռեսուրսի օգնությամբ ստիպի Սերժ Սարգսյանին թողնել իշխանությունն իրեն:

Հասարակական-քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսել մտածել այդ մասին, համեմատություններ անցկացնել 1998թ.-ի իրավիճակի հետ: Բայց պետք է նկատել, որ չնայած այդ շրջանակների մեծ մասը քննարկում է այդ հարցը, այդուհանդերձ եզրահանգումների առումով ակնհայտ մեծամասնություն կարծես թե չկա, և ինչքան որ հավանական է համարվում այդ տարբերակի կրկնությունը, այդքան էլ համարվում է անհավանական: Եթե փորձենք համեմատել առկա իրավիճակները, ինչը թերևս կարող է օգնել կողմնորոշվել հավանականության և անհավանականության միջև, ապա պետք է արձանագրենք, որ իրավիճակը գուցե ընդհանուր առումով համանման է, բայց բազմաթիվ կարևոր հանգամանքների տեսանկյունից էապես տարբերվում է 1998թ.-ից:

Դիտարկենք միայն ներքին իրողությունները, որոնց տարբերությունը, թերևս, բավական է հասկանալու համար, որ 1998-ի կրկնությունը, մեղմ ասած, քիչ հավանական է, թեև չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանն էլ 1998-ին «քիչ հավանական» էր համարում իր առաջադրումը որպես ՀՀ նախագահի թեկնածու: Այդուհանդերձ, 1998թ.-ին Ռոբերտ Քոչարյանը վարչապետ էր, այսինքն` ուներ իշխանության ռեալ լծակներ, ռեալ իրավասություններ ու լիազորություններ: 1998թ.-ին կար Վազգեն Սարգսյան: Խոսքն այս պահին անձի և նրա որակական հատկանիշների մասին չէ, այլ իշխանության մեջ նրա գործոն լինելու:

Այսինքն` կար պաշտպանության նախարար, որն ուներ քաղաքական մեծ ազդեցություն և խարիզմա հատկապես զինվորականության շրջանում, որոնց դերը 1997-98թթ.-ների Հայաստանում բավական մեծ էր: Կար նաև Սերժ Սարգսյան, ով զբաղեցնում էր ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Այսինքն` 1998թ.-ին գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա թիմին հակադրվում էին հենց գործող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց լիազորությունները նախագահական չէին, բայց բավական էին, որպեսզի թույլ չտան լիարժեք իրականացնել նախագահական լիազորությունները: Արդյո՞ք այդպիսի իրավիճակ է այժմ: Ճիշտ է, ներկայիս իշխանական համակարգում շատ են պաշտոնյաներ, որոնք հանդիսանում են, այսպես ասած, քոչարյանական կադրեր, որոնք պատրաստ են նպաստել նրա քաղաքական ծրագրերին, բայց Ռոբերտ Քոչարյանի մոտ ֆորմալ իշխանության բացակայությունը էական հանգամանք է, որն անկասկած կաշկանդելու է այդ անձանց, ովքեր այդուհանդերձ արդեն բավական երկար ժամանակ է` երեք տարի տեղավորվել ու հարմարվում են Սերժ Սարգսյանի համակարգին, և ժամանակի ընթացքի հետ մեկտեղ նրանց մոտ, թերևս ներքուստ, ավելի ու ավելի է մարում Ռոբերտ Քոչարյանի համար Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն էլ այդ ցանկությունը բթացնելու համար հնարավորինս քիչ է նեղացրել այդ անձանց, թեև գուցե այն պատճառով, որ ցանկությունը վերջնականապես բթացնելուց հետո արդեն «նեղացնի» առանց իր համար որևէ ռիսկի: Այդպիսով, ի տարբերություն 1998թ.-ի, 2010թ.-ի ներիշխանական հակասության մի կողմի համար իշխանություն ասվածը հարաբերական հասկացություն է, թեև մինչև հիմա էլ բավական արդիական է քննարկումը, թե ի վերջո սա դեռ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ արդեն Սերժ Սարգսյանի իշխանությունն է: Իհարկե, չի բացառվում նաև, որ ոչ մեկի իշխանությունն էլ չէ, այլ փաստացի անիշխանություն է, եթե նախագահի ընտրությունից երկու տարի անց էլ դեռևս քննարկվում է հարցը, թե ո՞ւմ իշխանությունն է ի վերջո եղածը: Ու դա, թերևս, 1998թ.-ի համեմատ էական տարբերություններից մեկն է:

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, ինչ առկա է ընդդիմության դաշտում: 1998թ.-ին երկրում չկար ընդդիմություն. 1996-ի ընտրությունից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այն գտնվում էր ցաքուցրիվ վիճակում, փաստացի գոյություն չուներ: Այդ իսկ պատճառով ներիշխանական հակասությունները ունեցան բավական ազատ դրսևորում, իսկ ընդդիմությունն էլ իր կոտրված լինելու պատճառով անկարող եղավ դառնալ այդ իրավիճակում ազդեցիկ քաղաքական գործոն, որը կարող էր լինել երրորդը, ընդ որում` ոչ ավելորդ, և օգտվել ներիշխանական այդ հակասության վիճակից:

Ներկայումս իրավիճակն այլ է, կա ընդդիմություն` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, որը չնայած իր հարաբերական պասիվությանը, հանդարտությանը, այդուհանդերձ մնում է երկրում ամենամեծ հասարակական աջակցություն վայելող ու թերևս հենց հասարակական աջակցություն վայելող միակ ուժը, որը բավական կազմակերպված է, ունի քաղաքական փորձառություն, այդ թվում և իշխանական կյանքի, տիրապետում է թե՛ այդ, թե՛ ընդդիմադիր գործունեության հայաստանյան առանձնահատկություններին: Դա նշանակում է, որ եթե լինի ներիշխանական կազմակերպված կամ ինքնաբուխ իշխանափոխության փորձ, ապա այդ գործընթացում ընդդիմությունը անխուսափելիորեն հանդիսանալու է լուրջ գործոն և այդ հանգամանքը անհնար է լինելու հաշվի չառնել իշխանության որևէ թևում:

Այդ իրողությունը նույնպես կարևոր հանգամանք է, որը վկայում է, որ 1998թ.-ի կրկնությունը, առավել ևս` նաև արդյունքի իմաստով, իսկապես քիչ հավանական է: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ չի լինի կրկնության փորձ: Ի վերջո, չի բացառվում, որ թեև հանգամանքների ակնհայտ անբարենպաստությանը, իշխանությունը ստիպված լինի գնալ այդօրինակ քայլի, որովհետև թե՛ ներքին` սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում, թե՛ արտաքին` հայ-թուրքական և Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացներում առկա բարդ և լարված իրավիճակի հետագա էսկալացիայի պարագայում իշխանությունը կարծես թե առանձնապես չի ունենալու այլընտրանք ու ելքի այլ ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում