Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ս.թ նոյեմբերի 10-14-ը կայանալիք սամբոյի Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ:
Տղամարդկանց հավաքականն ունի հետևյալ կազմը` Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մարտին Միրզոյան (62 կգ), Անդրանիկ Նաղդալյան (68 կգ), Աշոտ Դանիելյան (74 կգ), Հակոբ Առաքեյան (100 կգ):
Մարտական սամբոյում ելույթ կունենան Մուշեղ Հակոբյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ):
Կանայք կներկայանան հետևյալ կազմով` Ռուզաննա Սարգսյան (48 կգ) և Աննա Գևորգյան (60 կգ):